Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Նույն սխալները կրկնելով՝ ավելի լավ արդյունք սպասելն իսկապես միամտություն է»․ Արա Պողոսյան

«Նույն սխալները կրկնելով՝ ավելի լավ արդյունք սպասելն իսկապես միամտություն է»․ Արա Պողոսյան
52
Այսօր, 09:54

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարզվում է (պրոպագանդայի տակ մնացած շատերի համար), որ Ռուսաստանը պատրաստ է նույնիսկ իր ռազմաբազան Հայաստանից դուրս հանել։ Հիմա հայերիս մի հատվածը, թուրքերը, ադրբեջանցիները բնականաբար մեծ էյֆորիկ ցնծության մեջ կընկնեն։ Բնական է՝ սրանցից ամեն մեկն իր մտքում պահած շահերն ու իղձերն ունի, բացի հայերից... Բայց էստեղ տեղին է հիշել հայտնի անեկդոտը. «որտե՞ղ են մեզ քցում...»: Այս հարցի պատասխանը գտնելու համար հետ գնացեք մինչև 1917-1918 թվականներ։ Այն ժամանակ էլ ռուսական բանակն այսպես՝ առանց դիմադրության, հեռացավ Անդրկովկասյան իր երբեմնի տարածքներից։ Ու մինչև 1920 թվական շատ բան փոխվեց՝ այդ թվում հայերիս կյանքում։ Ու ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր, որովհետև նույն կարճմիտն ու հիմարը գտնվեցինք, առանց ավելի հեռուն նայելու։ Իսկ այն ժամանակ իսկապես կարելի էր ոչ միայն պահել Հայաստանի անկախությունը, այլև անգամ սովետականացման անխուսափելիության դեպքում (պատմական համատեքստում) մեզ համար ավելի շահավետ կարող էր լինել՝ ինքնիշխանության ընդգծված տարրերով, ի տարբերություն մյուս միութենական պետությունների։ Հիմա նույն (ավելի կոպիտ) սխալները կրկնելով՝ ավելի լավ արդյունք սպասելն իսկապես միամտություն է։ Մեկի պահանջով հանրաքվե անելն արդեն իսկ ինքնիշխանության նվազում է, ու դրան հաջորդելու է նաև մյուսի պահանջը հանրաքվե անել անգամ ամենաանհեթեթ թեմաներով։ Իսկ քաղաքական ռազմավարության տեսանկյունից՝ եթե մի պրոցես անխուսափելի է, ապա այն վերցնում ես քո ձեռքն ու քեզ հարմար ուղղությամբ ես ուղղորդում, մի բան, որ հիմա անելու է ՌԴ-ն»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան