Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Բելառուսի Հանրապետության Պետական ստանդարտի կոմիտեն արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ պատճառաբանելով, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
Ինչպես նշվում է Պետստանդարտի ռեեստրում, հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության ութամյա «Երևան 2800» կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։
«Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «դաբաղանյութերի զանգվածային խտություն» ցուցանիշը, որի նորման պետք է լինի առնվազն 0,3 գ/դմ³, կազմել է 0,14 ± 0,01 գ/դմ³։ Դրանից հետևում է, որ արտադրանքին տրվել է որոշակի տեսակի արտադրանքին բնորոշ արտաքին տեսք և առանձին հատկություններ, սակայն այն չի կարող նույնականացվել՝ որպես այն արտադրանքը, որի անվամբ ներկայացվում է»,- հայտնել են Պետստանդարտից։
Արգելվել է ապրանքի իրացումը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։
Ավելի վաղ Բելառուսում նման պատճառաբանությամբ արգելվել էր վրացական Sachukari Traditional կոնյակի իրացումը։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
186Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
56513.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
94812.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
35912.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
31612.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
70411.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33411.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
40710.10.2026, 13:12