«Ջազային ու էստրադային քոլեջ ավարտածը ո՞նց է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ աշխատելու»․ Ոսկան Սարգսյան

45
Այսօր, 09:42
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ–ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը Facebook–ի իր էջում գրել է. «Այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը»: 1992թ․ ծնված Ջ․ Ազարյանը բարձրագույն կրթություն չունի, 2016-ին ավարտել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը, 2022-ի մայիսին նշանակվել է Երևան Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ; Ջազային ու էստրադային քոլեջ ավարտածը ո՞նց է ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ աշխատելու։ Նա ոչ լրագրող է, ոչ՝ հանրային կապերի ու հաղորդակցության մասնագետ։ Ոնց որ ՔՊ-ն է երկիր կառավարում, ոնց Տիգրան Ավինյանն է Երևանի քաղաքապետ աշխատում, այնպես էլ Ջ․ Ազարյանն է քաղաքապետի մամուլի խոսնակ աշխատելու»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

«Ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը՝ ՌԴ-ի դուրս գալուց հետո»․ Տիգրան Աբրահամյան
110:12
«ԵՄ-ն միացել է Իրանի տնտեսական մեկուսացմանն ուղղված ԱՄՆ-ի գործողությանը»․ Բեսենթ
6210:01
«Սպիտակ տան բնակիչներն ավելի լավ է ընդունեն Իրանի իրական ուժը, որը ստեղծվել է տարիներ շարունակ»․ Փույա Հոսսեինի (տեսանյութ)
3209:54
«Ջազային ու էստրադային քոլեջ ավարտածը ո՞նց է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ աշխատելու»․ Ոսկան Սարգսյան
3909:42
««Թրամփի ուղին» ԱՄՆ-ին թույլ կտա զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանին մոտ»․ Ալեքսեյ Շևցով
7109:37
Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»
4309:30
Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»
4909:24
Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար․ «Հրապարակ»
4209:12