Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Պարզվում է՝ Նարեկ Նալբանդյանը Մոսսադի ագենտ է»․ Արթուր Դանիելյան

«Պարզվում է՝ Նարեկ Նալբանդյանը Մոսսադի ագենտ է»․ Արթուր Դանիելյան
50
Այսօր, 10:24

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարզվում է՝ Նարեկ Նալբանդյանը Մոսսադի ագենտ է: Երեկ հայտնի դարձավ, որ «Հրազդան ցեմենտ» գործարանը դրվել էր աճուրդի։ Բնականաբար, ոչ մեկ գնելու հայտ չէր ներկայացրել: Ենթադրում եմ՝ հենց Մոսսադն էլ հրահանգել էր Նալբանդյանին աճուրդի վերջին օրը դիմել «Ամիո» բանկ, շատ արագ, ԿԲ-ի միջնորդությամբ, ստանալ վարկ ու էդ բանկի փողերով գնել գործարանը, որը ոչ մեկ, այդ թվում՝ հենց ինքը՝ Նալբանդյանը, չուզեցավ սեփական փողով վերցնել: Դե, որովհետև վաղը-մյուս օր նաղդ խլելու են ձեռից։ Ինքն էլ ինչի՞ տեր մարդ ա, որ սեփական փողով մտնի իր վզին՝ ակնհայտորեն շատ հապճեպ ու զոռով դրված հերթական թեմայի տակ (առաջին դրվագը Ծաղկաձորի հյուրանոցի բազմիցս տապալված աճուրդն էր):
«Ամիո» բանկը, դե, պատկանում է հրեա Կոնստանտին Սոկոլովին, կամ, ինչպես իրեն ԱՄՆ Պետդեպում են դիմում, «ԹՐԻՓՓ»-ի Կոստիկին: «Ամիո» բառն էլ եբրայերեն նշանակում է «աստծո ընտրյալ ժողովուրդ»: Նախկինում «ABB» կոչված այս բանկը վերանվանվել է Սոկոլովի կողմից՝ այն ձեռք բերելու պահին:
Դե, քանի որ մեր արդար, ընտրյալ վարչապետն էլ ոչ միայն ոչ մի կապ չունի Նալբանդյանի հետ, այլ նաև արդեն ներվայնանում է իր անունը լսելիս, կարելի է եզրակացնել, որ Մոսսադը մութ դավեր է հյուսում մեր վիժվածքի գլխին: Այլ բացատրություն սրան չկա: Տենաս Սոկոլովից ե՞րբ կսկսի ներվայնանալ...
Վստահ կարելի է պնդել, որ Հովիկ Աբրահամյանի տունն էլ մեկ օրով կալանքից հանվել ու վաճառվել է Նալբանդյանին հենց Մոսսադի դիվերսիոն գործողության արդյունքում: Դիվերսիա, որի մաս են կազմել դատարանը, դատախազությունը, քննչականը, իսկ հիմա նաև՝ Կենտրոնական բանկը...
Խեղճ Փաշինյան... Նախկինները քիչ էին, հմի էլ Մոսսադն է ընկել հետևից... Պուտինն էլ ընդեղ ա ժողովրդավարություն դեմ տալիս... Ոչ մեկ էս ինքնիշխան մարդուն *եռի տեղ չի դնում»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան