Մսի վաճառք՝ կեղծ փաստաթղթերով. քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մսամթերքի առուվաճառքով զբաղվող Զ.Մ.-ն, Վ.Խ.-ն և Ս.Յ.-ն 2022 թվականի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Վ.Բ.-ից ձեռք են բերել կեղծ անասնաբուժական վկայականներ, համաձայն որի՝ իբր խոշոր եղջերավոր անասունները սպանդանոցում ենթարկվել են անասնաբուժասանիտարական փորձաքննության և նույն սպանդանոցից ենթարկվել մթերման, որից հետո կեղծ վկայականներն օգտագործել են վերոհիշյալ մսամթերքը վաճառելիս:
Ս.Յ.-ի, Վ.Խ.-ի և Զ.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
Հետագայում Վ.Բ.-ի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ նրա մահվան հիմքով: Վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու, օգտագործելու (10 դրվագ) և ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու (8 դրվագ) համար:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
2212:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
5112:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
9411:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
6311:18
«Բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6011:06
«Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է՝ ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու». Արեգ Սավգուլյան
6910:48
«7 լեռնազանգված և լեռնաշղթա երևում են 1 կետից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6710:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5908:18