Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են քննարկել Ռուսաստանում ՀՀ նոր դեսպանի թեկնածության հարցը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հետ է կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին։ Իշխանական շրջանակներում որոշումը պայմանավորում են նրանով, որ Արսենյանի աշխատանքը չի արդարացրել ակնկալիքները, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ։ Մինչդեռ դրանք բարելավելու ուղղությամբ անձամբ Փաշինյանի ջանքերը դեռ արդյունք չեն տալիս, հետևաբար դեսպանի աշխատանքը ոչինչ է այդ հարթության մեջ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր դեսպանի թեկնածուների թվում Նիկոլ Փաշինյանը դիտարկել է նաև արդեն նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է Մոսկվա մեկնելու և դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկից։ Այս պահին նոր դեսպանի որոնումները շարունակվում են։
Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ցանկանում է Մոսկվա գործուղել ոչ թե պարզապես դիվանագետի, այլ քաղաքական թիմից այնպիսի անձի, որը կկարողանա տարբեր մակարդակներում արդյունավետ աշխատել ռուսական կողմի հետ և անհրաժեշտության դեպքում կարգավորել Երևան-Մոսկվա հարաբերություններում առաջացող խնդիրները։ Հարցն առավել արդիական է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցի ֆոնին։ Վարչապետն արդեն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հրավիրել է Մոսկվա, որտեղ քննարկվելու են նաև տարածաշրջանային գործընթացներն ու Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունները։ Թե ով, ի վերջո, կստանձնի Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, դեռ հայտնի չէ»։

««Թրամփի ուղին» ԱՄՆ-ին թույլ կտա զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանին մոտ»․ Ալեքսեյ Շևցով
109:37
Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»
1609:30
Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»
2909:24
Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար․ «Հրապարակ»
2609:12
Բանակում կրքեր են բորբոքվել․ «Հրապարակ»
4709:06
«Հանրաքվեն պարտադրանք չի, Սահմանադրություն փոխելն է պարտադրանք». Մանուել Մանուկյան (տեսանյութ)
9902:06
«Մհեր Գրիգորյանը ոչ թե փոԽվարչապետ է, այլ փոՂվարչապետ». Էդգար Ղազարյան
140Երեկ, 21:18
«Ձրի ա կեր». Բաբկեն Նավասարդյանը ներկայացրել է «Անասուններ»-ի նոր սերիան (տեսանյութ)
139Երեկ, 19:00