Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Սպիտակ տան բնակիչներն ավելի լավ է ընդունեն Իրանի իրական ուժը, որը ստեղծվել է տարիներ շարունակ»․ Փույա Հոսսեինի

«Սպիտակ տան բնակիչներն ավելի լավ է ընդունեն Իրանի իրական ուժը, որը ստեղծվել է տարիներ շարունակ»․ Փույա Հոսսեինի
46
Այսօր, 09:54

«Իրան-Հայաստան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թրամփն

ամեն օր ասում է, թե Իրանը չունի ռազմածովային ուժեր, չունի ռազմաօդային ուժեր, չունի այս, չունի այն։
️Սպիտակ տան բնակիչները հպարտությունից ու գոռոզությունից կորցրել են իրենց բանականությունը։
Իրանը տասնամյակներ շարունակ պատրաստվել է հենց այսպիսի օրվան՝ բարձրաբերձ լեռնաշղթաների տակ՝ հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք, ընդարձակ անապատների խորքում և ծովերի հատակում։ Իրանը շա՛տ բան ունի...
Նրանց թվում է, թե հարվածել են Իրանի մի քանի ռազմաբազայի, մի քանի շենքի, հրթիռային արձակման կայանքի ու մի քանի նավի, և վերջ՝ Իրանն ավարտվեց, Իրանի ռազմական ուժը ոչնչացվեց։ Այն, ինչ նրանք տեսել են մինչ օրս, ոչինչ է անվտանգ վայրերում եղածի համեմատ։
Սպիտակ տան բնակիչների համար ավելի լավ է, իզուր անհույս ջանքեր թափելու փոխարեն, ընդունեն տարածաշրջանի նոր իրողություններն ու Իրանի իրական ուժը, որը ստեղծվել է տարիներ շարունակ ամենածանր պատժամիջոցների ներքո։
Այս տեսանյութը ցույց է տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող ստորգետնյա ռազմաբազաների ընդամենը մի փոքր հատվածը»։

Աղբյուրը`   Փույա Հոսսեինի