«Վրաստանը ձգտում է դառնալ ԵՄ անդամ, բայց ոչ ամեն գնով և իր շահերի հաշվին»․ Իրակլի Կիրցխալիա

Վրաստանը ձգտում է դառնալ Եվրոմիության անդամ, սակայն ոչ ցանկացած գնով և հանրապետության շահերի հաշվին։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիան՝ պատասխանելով ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսի հայտարարությանը, թե Վրաստանն այսօր միայն թղթի վրա է Եվրոմիությանն անդամակցելու թեկնածու երկիր։
«Ուստի, երբ մեզ ասում են, որ Վրաստանը «հետ է մնում» Ուկրաինայից և Մոլդովայից, մեր պատասխանը պարզ է՝ Վրաստանն ընտրում է արժանապատվությունն ու խաղաղությունը»,- գրել է նա՝ ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ կարող են իրականացնել եվրոինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումները, սակայն կան կարմիր գծեր, ազգային շահեր և վրաց ժողովրդի կողմից ընտրված իշխանության որոշումների նկատմամբ հարգանքիի անհրաժեշտություն։ «Եթե այսօր Բրյուսելում «առաջընթաց» ասելով հասկանում են, թե որքան անվերապահորեն է երկիրը կատարում քաղաքական պահանջները, ապա սա արդեն ոչ թե արժանիքների վրա հիմնված եվրոպական ինտեգրում է, այլ անվերապահ ենթարկվելու գնահատական»,- նշել է նա։

«Մեղրիում կոկորդիլոսներ չկան, պետք չի խոսել ինչ-որ բանից, ինչից ոչինչ չես հասկանում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3921:06
«Մենք ժամանակի ընթացքում կկարողանանք ապահովել այն արդյունքը, որ ՔՊ-ն չունենա հաղթանակ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5720:24
«Բարեկամական խորհուրդս պարոն Սարգսյանին, ավելի լավ է կոկորդիլոսներով զբաղվիր»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
6020:06
«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնող ուժ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7019:12
«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
8018:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
10718:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
6918:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
6417:48