«Երեք օր անցել է այդ հերոսությունից, ա՛յ տնաշեններ, սպասում էիք՝ ես գայի, նոր հոտընկայս ծափահարեի՞ք»․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը կոչ արեց հոտընկայս ծափահարել Շաքի բնակիչ Անի Ավետիսյանին․ «Ծափահարենք հերոս կնոջը, ով չթույլատրեց, որ հանցագործություն տեղի ունենա»։
Ընդդիմադիր պատգամավորները ոտքի կանգնեցին և ծափահարեցին, ՔՊ–ականներից ոմանք ևս ծափահարեցին, բայց նստած։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացավ ամբիոնի մոտ և ասաց. «Ես հոտընկայս ծափահարում եմ ձեր դերասանությանը, որովհետև ավելի անադեկվատ դերասաններ դժվար է գտնել։ Ուղղակի դուք անտաղանդության, անտրամաբանության կատարյալ ռեկորդներ եք խփում։ Դուք ընդիմություն չեք, դուք նվեր եք։ Էդ որ ասում եք՝ ժողովուրդը էս կանի, էն կանի, քանի դեռ ձեր նման ընդդիմություններ են Հայաստանում, դուք նվեր եք, ես ձեզ հոտընկայս ծափահարում եմ և մեզ շնորհավորում եմ նման նվեր ունենալու առիթով»։
«Երեք օր անցել է այդ հերոսությունից, այ տնաշեններ, սպասում էիք ես գայի, նոր հոտընկայս ծափահարեի՞ք։ Ընդ որում՝ հարցուպատասխանը սկսվել է ժամը 16:30, արդեն անցել են ժամեր, ինչի՞ էիք սպասում, հոտընկայս ծափահարեիք։
Ես առաջարկում եմ՝ սրանից հետո ձեր բոլոր նիստերը սկսեք հոտընկայս ծափահարություններով, որովհետև այդ դարակազմիկ ահաբեկչությունը կանխելը, ընդամենը հինգ վայրկյան հոտընկայս ծափահարություննե՞ր։ Ձե՞ռ եք առնում, նսեմացնում եք դուք»,- հեգնեց Փաշինյանը։

««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
1919:30
«Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջների հետ»․ Տիգրան Աբրահամյան
4119:06
«ՀՀ-ում փոխելու մի բան կա միայն՝ խոսքի և գործի նկատմամբ անպատասխանատու իշխանությունը»․ Մանե Թանդիլյան
4718:48
«Տեսեք էս ո՜ւր ենք ընկել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8218:24
«Մանդատը չի կարող ծառայել՝ որպես օրենքն ու էթիկայի կանոններն անտեսելու արտոնություն»․ ՀԿ-ներ
5918:12
Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր
7018:00
«Սա դասական կեղծավորություն է»․ Ռուբեն Մելիքյան
7517:42
«2027-ը կլինի հանրաքվեների տարի»․ Վահան Բաբայան
7717:24