Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ազատության խոսք»․ Արա Պողոսյան

«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ազատության խոսք»․ Արա Պողոսյան
37
Այսօր, 17:24

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ազատության խոսք։
Առաջինը Հայաստանում նշանակում է պատասխանատվության բացակայություն, անհեթեթությունների շարան, անեծք ու հայհոյանք։ Այն դարձել է պարսավող, հարևանին բանսարկող ու ատելության քուլաներ փսխող։
Երկրորդը՝ պատասխանատվություն, վարքագիծ, ու անտիկ հունական իմաստասիրական՝ խոսել այնքան, որքան պետք է, այնտեղ, որտեղ պետք է, և այն՝ ինչը կազդուրիչ է, ինչը սթափեցնող է, ինչը համատարած աղմուկի մեջ լռության ձայնը ճեղքող է։ Այն ընկածին բարձրացնող է, ու հիվանդին բուժող, բանտվածին ազատող, և անփորձին՝ խրատող»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան