«Գնում ես, գնում ես, չուկ-չակ-չարակ-չակ, ու պրծնում ա ճանապարհը․ մեր խնդիրն էն ա, որ ճանապարհը շարունակվի»․ Նիկոլ Փաշինյան

«Տեղի են ունեցել բանակցություններ, տեքստ է վավերացվել, որը համաձայնեցվել է։ Ի՞նչ կապ ունի, թե ես ինչ եմ ասել այնտեղ։ Ես որ ՀՀ վարչապետ եմ, բոլոր ոլորտների բոլոր նրբությունների ու առանձնահատկությունների մակարդակով տիրապետո՞ւմ եմ։ Տեքստեր կան ստորագրված, ի՞նչ կապ ունի, թե ես ինչ եմ ասել։ Բանակցությունների կողմերն արդեն ստորագրել են, տեքստը վավերացվել է։ Հիմա որևէ հարցի պատասխան պետք է փնտրել այդ տեքստի մեջ, տեքստից դուրս փնտրելու անհրաժեշտություն չկա»,- այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր TRIPP-ի վերաբերյալ բանակցություններին։
Անդրադառնալով հարցին, թե Հարավկովկասյան երկաթուղիների հետ կոնցեսիոն համաձայնագրում արդյոք կա՞ դրույթ իրավական ռեժիմի վերաբերյալ, հստակեցվա՞ծ է՝ խոչընդոտով են անցնելու գնացքները, թե՞ անխոչընդոտ, Փաշինյանը նշեց․ «Հարավկովկասյան երկաթուղին աշխատում է հետևյալ կերպ՝ գնում ես, գնում ես, գնում ես, մեկ էլ ճանապարհը պրծնում ա․․․ Գնում ես, գնում ես, գնում ես, չուկ-չակ-չարակ-չակ, ու պրծնում ա ճանապարհը։ Բարի լինեիք կարդալ պայմանագիրը․․․»։
«Մեր խնդիրն էն չի, որ գնացքը գնա, գնա, ասեն՝ վերջ, ճանապարհը պրծավ․․․ Մեր խնդիրն էն ա, որ այս ճանապարհը շարունակվի, սա է տարբերությունը»,- նշեց Փաշինյանը պարզաբանելով ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարման և TRIPP նախագծի տարբերությունը։

«Վերադարձված գումարները դեպոզիտ կդրվեն, տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2418:30
«Գնում ես, գնում ես, չուկ-չակ-չարակ-չակ, ու պրծնում ա ճանապարհը․ մեր խնդիրն էն ա, որ ճանապարհը շարունակվի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3718:12
«Եկե՛ք Վենեսուելան դարձնենք ԱՄՆ-ի 51-րդ նահանգը». Թրամփ (տեսանյութ)
10817:49
«Ասում են՝ գնացեք դիմեք երրորդ երկրի․ դիմել ենք, չի ստացվում»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6017:12
«Նիկոլի տակ ծալվածներն ի վերջո կկողմնորոշվե՞ն՝ Վազգենը Մեղրին ուզում էր հանձնե՞լ, թե՞ պահել». Միհրան Հակոբյան
6617:06
«Սա Հայաստանի Հանրապետության հերթական կապիտուլյացիան էր»․ Սուրեն Ներսիսյան
6317:00
«ՏԻՄ ընտրություններն ի ցույց դրեցին այն ճգնաժամը, որը պայմանական անվանում ենք ընդդիմության ճգնաժամ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6316:48
«Չկա մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայ ժողովրդի հասցեին»․ Տաթևիկ Հայրապետյան
5416:42