Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ասում են՝ գնացեք դիմեք երրորդ երկրի․ դիմել ենք, չի ստացվում»․ Արարատ Միրզոյան

«Ասում են՝ գնացեք դիմեք երրորդ երկրի․ դիմել ենք, չի ստացվում»․ Արարատ Միրզոյան
52
Այսօր, 17:12

«Ուզում եք անկեղծ՝ դա մեր մշտական օրակարգի մասն է։ Դեկտեմբերին թե հունվարին էր գերիների վերջին ազատ արձակումը, դրանից հետո շատ բաներ ենք արել, արել ենք բաներ, որոնք այս ամբիոնից կարող եմ ասել, արել ենք բաներ, որոնք այս ամբիոնից չէի ուզի ասել, որովհետև այլ երկների անուններ պետք է տամ և վատ դրության մեջ գուցե դնեմ, չէի ուզի, դա կվնասի մեր միջազգային կապերին»,- ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանգելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցին։
«Ասում են՝ կա տարբերակ, գնացեք դիմեք երրորդ երկրի, գնա՝ այցելի հայ գերիներին, միջնորդի ազատ արձակել․ հիմա իրենք էդ գիտեն, մենք էլ չգիտենք, կապեր չունենք։ Հիասթափեցնեմ ձեզ․ դիմել ենք՝ չի ստացվում, չեմ ուզում երկրների անունները տալ, դեռ աշխատելու ենք իրենց հետ։ Անընդհատ թմբկահարում եք՝ մթամ ձև կա, մենք էլ չենք անում»,- շարունակել է Միրզոյանը։

«Ասում են՝ գնացեք դիմեք երրորդ երկրի․ դիմել ենք, չի ստացվում»․ Արարատ Միրզոյան