«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է աղետի հետևանքով պտղատու այգիների առնվազն 40% վնասվելու դեպքում գյուղացուն ազատել հողի հարկից
695 Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 10:50 ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու «Ծառուկյան» խմբակցության առաջարկը ներկայացրեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «Առաջարկում ենք գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից»,- նշեց նա: ՀՀ բնակչության 35,7 տոկոսը գյուղաբնակներ են, իսկ բերրի հողերի շուրջ 60 տոկոսը չի մշակվում: Պատճառները հետևյալն են՝ հարկային կոշտ քաղաքականություն, անմրցունակ վարկային միջավայր, ինչի հետևանքով մարդիկ կանգնում են ճգնաժամի առաջ: Էնֆիաջյանը վստահեցրեց, որ առաջարկությունը չի հակասում գյուղատնտեսական նշանակության որևէ ծրագրի: Քվեարկության դրված նախագիծը, սակայն, չընդունվեց: |
Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
198Երեկ, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
131Երեկ, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
141Երեկ, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
185Երեկ, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
16401.05.2024, 21:54«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
59627.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
70227.04.2024, 10:30Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» (լուսանկար)
48727.04.2024, 09:30