Նկատեցի՞ք, թե ինչու Ալիևը գնաց «զիջման». Սուրեն Սարգսյան
![]() 263 Շաբաթ, 20 հունվարի, 2018 թ., 15:45 Երեկ Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների միջև հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպման ընթացքում սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։ Վերջապես մի կոնկրետ քայլ։ Սա նշանակում է, որ կողմերը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմավորվածություններից մեկի մասով արդեն իսկ սկզբունքային համաձայնություն ունեն։ Բայց ամեն ինչ տենց հեշտ չէ։ Նկատել եք, որ վերջին ժամանակահատվածում Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձերի առանձնապես չի դիմում։ Չի կարողանում։ Դա պայմանավորված է հայկական կողմի զգոնությամբ և նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Վերջին փորձի ժամանակ՝ նախորդ փետրվարին, Ադրբեջանը 5 զոհ տվեց, իսկ տեսանյութը լայն տարածում գտավ։ Նկատել եք նաև, որ Կասպրշիկի հետ բոլոր տեսակի հանդիպումների ժամանակ քննարկվում է բացառապես շփման գծում տիրող իրավիճկը։ Ինչո՞ւ, որովհետև Կասպրշիկը մոնիթորինգ անողն է։ Նկատենք, որ եթե դիվերսիան անիմաստ է, ապա Կասպրշիկի գրասենյակի կարողությունների ընդլայնումը (մանդատ, մոնիտորինգ, հստակ աշխարհագրություն) ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը Ալիևի համար պարտադրված քայլ է։ Քայլ ձիով։ Աղբյուրը` Սուրեն Սարգսյան («Ֆեյսբուք») |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
