«Եթե միջազգային հանրությունն Ադրբեջանին օգներ ազատվել պատրանքներից, ԼՂ հակամարտությունը վաղուց լուծված կլիներ». Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ-ում
![]() 194 Չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ., 16:40 Հայկական կողմն ու ադրբեջանականն, անշուշտ, ցանկանում են շուտափույթ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին այսօր ԵԽԽՎ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ՝ պատասխանելով Գերմանիայի ներկայացուցչի՝ 26 տարի ձգձգվող հակամարտության մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ ցանկությունների միջև հսկայական տարբերություն կա: Բանակցային գործընթացին խոչընդոտում են Ադրբեջանի առավելապաշտական և ոչ իրատեսական ակնկալիքները բանակցությունների ելքից»,- ասել է Սերժ Սարգսյանը: Գերմանիայի ներկայացուցիչը հարց է ուղղել, թե ինչով կարող է միջազգային հանրությունն օգնել կողմերին: Սերժ Սարգսյանի խոսքով՝ եթե միջազգային հանրությունն Ադրբեջանին օգներ ազատվել պատրանքներից և գալ իրատեսական դաշտ, ապա կողմերը մեծ հաջողությունների կհասնեին: Կոնֆլիկտը նաև խոչընդոտում է ժողովուրդների զարգմացմանը, խլում մարդկային կյանքեր, խոչընդոտում է նաև այն, որ ձեռքբերված համաձայնությունները չեն կատարվում: Սերժ Սարգսյանը խոսել է նաև 2016թ. Ադրբեջանի ագրեսիայի մասին, որի նպատակն էր վերադարձնել Արցախն ուժի կիրառմամբ: Նա նաև նշել է Սանկտ Պետերբուրգում, Ժնևում կայացած հանդիպումների մասին, որին ներկա էին կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Այդ առումով, ՀՀ նախագահի խոսքով, որոշում կայացվեց կենտրոնանալ վստահության վրա, պահպանել հրադադարի ռեժիմը, ընդլայնել ԵԱՀԿ-ի ղեկավարի մանդատը՝ խախտումների հետաքննության նպատակով: Սակայն դրանից հետո, ինչպես ընդգծել է Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ դրանք իրենց հայտարարությունները չեն, և որ այդ հարցն Ադրբեջանի ներքին խնդիրն է, ինչն էլ, Սերժ Սարգսյանի խոսքով, իրատեսական հիմքեր չի տալիս կարգավորելու հակամարտությունը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
