Արցախում խոզերի աֆրիկյան ժանտախտի վարակի օջախներ են հայտնաբերվել
![]() 1313 Երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ., 20:15 ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համյանքում աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով սատկել է 31 գլուխ խոզ, իսկ Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքում՝ 6: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանն տեղեկացրել է, որ խոզերի աֆրիկյան ժանտախտ վարակն Արցախում առաջին անգամ գրանցվել է 2007 թվականին: Նրա խոսքով՝ վարակի պատճառով 2017 թվականին ԱՀ-ում սատկել է 312 գլուխ խոզ: Անդրադառնալով ԱՀ-ում սկիզբ առած աֆրիկյան ժանտախտի վարակի մասին՝ զրուցակիցն ասել է. «Վարակի պատճառն այն է, որ խոզերն անասնագոմերից հաճախակի են բաց թողնվում, ինչպես նաև վարակված խոզերի սպանդը ճիշտ չի իրականացվում: Խոզերի աֆրիկյան ժանտախտ վարակի դեպքում կենդանիներին պետք է սպանել անարյուն եղանակով, լեշն այրել և թաղել»: Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: |
«Զարմանալի չէ, որ Պուտինն ընդհանուր լեզու է գտել Իրանի հետ»․ Զելենսկի
16409:34«Ինչին կպել են՝ փլուզվել է». Դերենիկ Մալխասյան
8609:18«Հունիսի 1-ից 29-ը ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար». Գևորգ Պապոյան
13609:00«ԱՄՆ-ն չեղարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մի մասը»․ Սիյարտո
319Երեկ, 14:44«ՀԷՑ-ի պետականացման արդյունքում տնտեսությունն առերեսվելու է լրջագույն ռիսկերի»․ Վահե Դավթյան
28128.06.2025, 15:48«Երեկ ՌԴ տարածք է մտել ՀՀ-ից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար»․ Գևորգ Պապոյան
23128.06.2025, 10:42«Ինչո՞ւ է ՀՀ-ն այս դիրքն ընդունել, երևի ամեն ինչի չէ, որ հարթ է մեզ մոտ». Լուկաշենկո
105326.06.2025, 20:34«Հիպերմոլը բացման արարողության ժամանակ հոսանքազրկվեց»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
63526.06.2025, 12:06