«Արևմուտքն սկսում է կտրուկ քայլեր կատարել Հայաստանի դեմ». Երջանիկ Աբգարյան
![]() 744 Երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ., 16:55 Եթե Արևմուտքն, ի դեմս Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ և հակաժողովրդվարական քաղաքականության, որոշ ժամանակահատված աստիճանաբար դրականորեն վերաբերվեց հայաստանյան հարցերին, ապա վերջին 6-7 տարիներին ակնհայտ է դառնում, որ Արևմուտքն սկսում է կտրուկ քայլեր կատարել Հայաստանի դեմ: Նախ անցած տարիներին ԱՄՆ-ը մշտապես մերժեց Հազարամյակի ծրագրում իր մասնակցությունը վերականգնելու Հայաստանի իշխանության առաջարկները և աստիճանաբար պակասացնում էր Հայաստանին հատկացվող օգնության գումարները: Այս տարի էլ, արդեն հայտնի է, որ ԱՄՆ-ն ամբողջապես դադարացրեց Հայաստանին և Արցախին օգնություն տրամադրելը: Իսկ ահա Եվրոպան անցյալ տարի մերժեց հայկական գյուղատնտեսական ապրանքների մուտքը եվրաշուկա, վերջերս Եվրադատարանն էլ հաճախակի է վճիռներ կայացնում ընդդեմ Հայաստանի և այլն: Այդ բոլորը Հայաստանի դավաճանական իշխանության գեղցիական «խորամանկության» և երկրի «անվտանգության» վերաբերյալ արտառոց պատկերացում ունենալու հետևանքն են և դեռ ավելի վատ օրեր են սպասում մեր ժողովրդին: Աստված մի արասցե, եթե ռուս-արևմտյան հակասությունները հասնեն հարվածների փոխանակմանը, ապա Հայաստանում տեղակայված ռուսական C-300-ները, «Իսկենդերները», «Սմերչները» և այլնը անպայման առաջնահերթ թիրախներից մեկը կդառնան Արևմուտքի համար: Հայաստանին էշ նահատակի փշե պսակով զարդարողներին հայ ժողովուրդը, եթե ուզում է անկախ ապրել ու զարգանալ, պարտավոր է շուտափույթ կանխարգելիչ կործանարար հարված հասցնել և երկիրը դուրս բերել ներկա ռուսական սատանայական շրջանակից: ![]() |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09

