Թուրքիայում մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
![]() 818 Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ., 10:30 Ստամբուլում մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»՝ հայտնելով, որ միջոցառմանը կմասնակցեն մի շարք հայ, թուրք, քուրդ, հույն և այլ ազգի ներկայացուցիչ մտավորականներ, ակտիվիստներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ և մարդու իրավունքների պաշտպաններ: Հայտնի է, որ միջոցառումները կլուսաբանեն տեղական թե՛ հայկական, թե՛ մի շարք թուրքական լրատվամիջոցներ: Նշվում է, որ հիշատակի միջոցառում կանցկացվի Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում՝ Հայդարփաշա նավի կայանի մոտ, որտեղից 1915-ի ապրիլի 24-ին բազմաթիվ հայ մտավորականներ ուղարկվեցին սպանվելու: Նույն միջոցառման ժամանակ կհիշատակվեն նաև 1915-ին սպանված հույն և ասորի ժողովուրդների ներկայացուցիչ անմեղ զոհերը: Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթոնք» երիտասարդական կազմակերպությունը հիշատակի միջոցառում կանցկացնի նաև Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը՝ 7 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, թուրքական բանակում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանի մոտ: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
