«Ես ձեզ զգուշացնում եմ, որ եթե շարունակեք դեզինֆորմացիա տարածել, ապա ձեզ սպասում է լուրջ հիասթափություն». Նիկոլ Փաշինյանը՝ Ա. Սաղաթելյանին
![]() 654 Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 13:50 Ազգային ժողովում վարչապետի թեկնածուին հարց-պատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց հինգ տարի առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածից մի հատված. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, որ իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատազրկված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնեն Ադրբեջանին: Մերը թողած՝ ուզում ենք տերը լինել ուրիշին»: Այնուհետև հարց հնչեցրեց ՀՀԿ-ական պատգամավորը. «Արդյոք ձեր նախկին պատասխանի և այս ցիտատի միջև չե՞ք տեսնում հակասություն, և արդյոք քաղաքական իրողություններով պայմանավորված՝ դուք նույն կարծիքի՞ն եք այսօր»: Պատասխանելով Ն. Փաշինյանն ասաց. «Ձեր ասած այդ մեջեբերումն արդեն 5 տարի շրջանառության մեջ է դրված սոցիալական ցանցերում: Եվ նշված է, որ դա գրված է «Հայկական ժամանակ»-ում: Այս ընթացքում, ես 15 անգամ այդ հոդվածի լուսապատճենը հրապարակել եմ, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի: Եվ ես ցավում եմ, որ դուք սա իմանալով, իմ 15-20 անգամվա հերքումները չեք նկատել, հիմա եկել եք և Ազգային ժողովում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Եթե այդպես է, ուրեմն ձեր և ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ նման դեզինֆորմացիայի տարածման հետ: Եթե որևէ մեկը փորձի մեր գործունեությունը ներկայացնել, որպես ազգային շահերին հակասող, այդ մեկին շատ լուրջ հիասթափություն են սպասվում: Ես Ձեզ կոչ եմ անում դադարեցնել դեզինֆորմացիայի տարածումը...իմ ուեցած տեղեկություններով, ՀՀԿ-ի որոշակի շրջանակներ սուտ հայտարարություններ են տարածում, որպեսզի մեր ազգային զարթոնքը կասեցնեն և թշնամանք սերմանեն»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
