«Ցավում եմ, որ շարունակում եք աչքի ընկնել «գերազանցիկի» վարքով». Նիկոլ Փաշինյանը՝ Կորյուն Նահապետյանին
![]() 701 Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 16:00 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին. «Ադբեջանցիների կողմից տեղաշարժեր են նկատվում, ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ռազմական տեխնիկայի կուտակումներ և այլն: Եթե Դուք դառնաք վարչապետ, ինչպիսի՞ գործողություններ կիրականացնեք նման իրավիճակում»: Նիկոլ Փաշինյանին Կորյուն Նահապետյանի հարցը զարմացրեց. «Ճիշտն ասած Ձեր հարցը զարմացնում է, որովհետև մենք 2 ժամից ավելի է խոսում ենք, որ այդ որոշումները պետք է ունենան ինստիտուցիոնալ բնույթ: Ես հո 9-րդ դասարանի ռազմագիտության քննություն չե՞մ հանձնում, Դուք էլ հո ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չե՞ք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս: ՀՀ-ում կան ռազմական ինստիտուտներ, ՀՀ-ում կա գլխավոր շտաբ, ՀՀ-ում կա Պաշտպանության նախարարություն, և ընդհանրապես, վարչապետը պատերազմի դեպքում որոշումներ կայացնում է համապատասխան ինստիտուտների կարծիքը լսելով: Հիմա որ այդ հարցերը տալիս եք, ես կարող եմ ձեզնից ակնկալել տասնյակ հարցերի պատասխաններ՝ սկսած եղանակն ինչպիսի՞ն է, և ինչպիսի՞ն է սպասվում և այսպես շարունակ: Ես կարող եմ ասել հետևյալը. ես պատրաստ եմ ստանձնել վարչապետի պաշտոնը և ես նկատի չունեմ, որ պետք է մտածել, թե ես Հայաստանի ամենաուժեղ էներգետիկն եմ, որ ես Հայաստանի ամենաուժեղ տրանսպորտիկն եմ, կամ հրետանավորն եմ, ՀՀ ամենաուժեղ հետախույզն եմ կամ ՀՀ ամենուժեղ օդաչուն եմ: Հայաստանի վարչապետի կարգավիճակը քաղաքական կարգավիճակ է առաջին հերթին, և այդ պաշտոնն ստանձնելուց հետո ինձ մոտ կհարվիրեմ ՊՆ գլխավոր շտաբի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին և կլսեմ նրանց զեկույցն՝ արցախա-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակի մասին: Կլսեմ իրենց կարծիքը և անհրաժեշտ որոշումներ կկայացնեմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Պարո՛ն Նահապետյան, ցավում եմ, որ շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի վարքով, և չեք պատեկարցնում, թե ինչ է կատարվում հիմա»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
