«Այո՛, պատրաստ ենք նաև ընդդիմություն լինել». Վահրամ Բաղդասարյան
![]() 678 Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 12:35 «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե պարալիզացված վիճակը ևս 10 օր շարունակվեր, ի՞նչ հետևանքներ կունենար.. Արել ենք հայտարարություն, հավատարիմ ենք դրան ու նկատի ունենալով երեք խմբակցությունների դիրքորոշումը, կօժանդակենք բավարար ձայներով, որ ամսի 8-ին ՀՀ-ն վարչապետ ունենա: Ապագայի հետ կապված քննարկումներ չենք ծավալել, իսկ քաղաքական գործընթացներն ամեն պահ փոփոխությունների են ենթարկվում»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Փաշինյանը վստահ է, որ իր աշխատանքով կարող է մեր մտահոգությունները փարատել»,- հավելել է նա: Հարցին՝ իշխող ՀՀԿ-ն դառնում է ընդդիմությո՞ւն, պատասխանել է. «Քաղաքականություն մտնողը եթե որոշում է՝ ամբողջ կյանքում պետք է լինի իշխանություն, ուրեմն մտել է իր հետաքրքրությունների համար, ու որևէ մեկը երաշխավորված չէ՝ երբ կլինի ընդդիմություն կամ իշխանություն: Այո, պատրաստ ենք նաև ընդդիմություն լինել, բայց որևէ անգամ չենք խանգարելու երկրի անվտանգությանը, հեռանկարային շահերին»: Լրագրողները հետաքրքրվել են՝ պատկերացնո՞ւմ եք որպես ընդդիմություն որոնք ենք լինելու ձեր գործողությունները. «Եթե լինի կառավարության ծրագիրը, մեր քայլերը կկարգավորենք: Կարող է այն ծրագիրն են բերում, որը ՀՀԿ-ի ծրագիրն է, ի՞նչ կարող ենք անել»: Վերջում հարց հնչեց Ռոբերտ Քոչարյանի հնարավոր դերակատարության մասին: Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրեց, որ 5 տարի չի տեսել նրան ու չի շփվել. «Խնդրում եմ հանգիստ թողեք մեր նախկին նախագահներին: Քոչարյանը չի կարող քաղաքական ազդեցություն ունենալ ՀՀԿ-ի վրա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
