Գլխավոր դատախազը՝ պատգամավորների ձերբակալության ու իր հրաժարականի պահանջի մասին (տեսանյութ)
![]() 850 Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 14:40 Այն, ինչ տեղի ունեցավ Էրեբունիում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ առևանգո՞ւմ էր, թե՞ այլ բան. «Դա ձերբակալման գործընթաց էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ավելի վաղ պատգամավորների ձերբակալման մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում դատախազը պատասխանել էր նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: Դավթյանի խոսքով՝ պատգամավորները ձերբակալվել են անօրինական ցույցեր կազմակերպելու համար: «Իմ կողմից նշված փաստով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողով՝ միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Այնուհետև հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան: Այն ժամանակվա վարչապետի պաշտոնակատարը գրավոր դիմեց ինձ՝ համապատասխան հիմնավորումներով պայմանավորված, ստեղծված իրավիճակի լարման հաղթահարման հետ կապված չնախաձեռնել խորհրդարանում քննարկումներ: Դրա հետ կապված նամակ ուղղեցի ԱԺ, որ այդ հարցը օրակարգից հանվի... Վստահեցնում եմ՝ ոչ մի քաղաքական նկատառում չի եղել, և ինձ ոչ ոք ոչինչ չի հանձնարարել։ Ես իրականացրել եմ մասնագիտական գործունեություն»: Հարցին՝ ինչո՞ւ մյուսների նման չհետևեցիք Սերժ Սարգսյանի օրինակին ու հրաժարական չտվեցի՞ք, ասել է. «Սերժ Սարգսյանն զբաղեցնում էր քաղաքական պաշտոն, ես՝ ոչ քաղաքական: Դատախազությունն ապաքաղաքականացված մարմին է, կան գործունեության գնահատման չափանիշներ, դա բարձրագույն իշխանություն է ու Աժ-ն կորոշի: Վստահ եղեք՝ պաշտոնից կառչելու մոլուցք չեմ ունեցել»: Լրագրողների հաջորդ հարցին՝ ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, պատասխանել է. «Ոչ, չկան»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
