Ռուսաստանի օրն Ադրբեջանն ու Թուրքիան նոր գազամուղ կփորձարկեն
![]() 1849 Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 13:35 Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտնել է Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) փորձարկման մասին: «Հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, կփորձարկվի Տրանսանատոլիական գազամուղը: Անկարան ձեռնամուխ է եղել Ադրբեջանի հետ Արևելքի և Արևմուտքի միջև էներգետիկ կամրջի կառուցմանը, որն այլընտրանք է Եվրոպայում ռուսական գազի մատակարարումներին, այսինքն՝ «Թուրքական հոսքին»»,- նրա խոսքը մեջբերում է Lenta.ru-ն: Պարբերականը նշում է, որ Մոսկվայում չեն վախենում հարավային ուղղությամբ մրցակցության սրացումից, քանի որ TANAP-ի հզորությունը համեմատաբար մեծ չէ: Նշենք, որ TANAP ծրագրի մեկնարկի մասին հայտարարվել էր 2012թ.-ին, աշխատանքներն սկսվել էին 2015թ. մարտին: TANAP-ի բաժնեմասերի 51%-ը պատկանում է ադրբեջանական պետական նավթագազային SOCAR ընկերությանը, 30%-ը պատկանում է թուրքական Botas, իսկ 12%-ը՝ բրիտանական BP-ին: 7%-ը պատկանում է SOCAR-ի թուրքական դուստր ընկերությանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 8 միլիարդ դոլար: |

«Կանաչին էլ է թանկ, հավկիթն էլ. թոշակառուներն ի՞նչ ուտեն»․ Ոսկան Սարգսյան
14616:12
«Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
10515:00
Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
369Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
448Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
56902.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
50402.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
178101.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
77231.01.2026, 15:06
