Արա Բաբլոյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին
![]() 839 Ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ., 11:05 «Մեր մարդկային հարաբերությունները երբևիցե սուր չեն եղել ու ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, մեզ մոտ ամեն բան հստակ կանոնակարգված է»,- խոսելով իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Լրագրողները հետաքրքրվեցին ԱԱԾ պետի խոստացած սկանդալային բացահայտումների մասին՝ հարցնելով, թե ՀՀԿ-ում մտավախություն չունե՞ն. «Պետք է հարգենք այն մարդկանց իրավունքը, ովքեր հարկեր են վճարում ու պետությունը զարգացնում: Եթե մարդիկ գործարար են ու մեծ կարողությունների տեր, չի նշանակում՝ գող են կամ ավազակ: Նշանակում է, որ նրանք ավելի մեծ մասնակցություն ունեն երկրի զարգացմանը.... Ոչ, ՀՀԿ-ն մտավախություն չունի ստուգումների հետ կապված»,- ասաց Բաբլոյանը: Հարցին՝ ՀՀԿ-ն քննարկե՞լ է կուսակցության նախագահի փոփոխության հարցը, նշեց. «Նման բան չենք քննարկել, օրակարգում այդպիսի հարց չկա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
