Վահրամ Բաղդասարյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ու ԱԱԾ-ի բացահայտումների մասին
![]() 588 Ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ., 12:50 «Աժ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք հայտարարել ենք, որ որևէ խոչընդոտ չենք լինելու ներկայիս կառավարությանը: Պետք է օժանդակենք այն ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանն ու անվտանգությանը: Չգիտեմ՝ ի՞նչն է դրդապատճառը, որ ցանկանում են գնալ արտահերթ ընտրությունների»,- ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Աժ-ն իր բնականոն աշխատանքը կարողանում է կատարել՝ առանց խոչընդոտելու: Բաղդասարյանը ձեռնպահ մնաց Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությանը գնահատականներ տալուց. «Մեծ մասը նոր են, անհայտ, պետք է աշխատեն, տեսնենք աշխատանքը, նոր գնահատենք: Կան մտավախություններ, բայց Աստված տա՝ իրենց աշխատանքով դրանք փարատեն»: Լրագրողներն անդրադարձան նաև ԱԱԾ պետի խոստացած կոռուպցիոն բացահայտումներին ու երեկվա բերման ենթարկվածներին: Պատգամավորն ասաց. «Ցավում եմ, որ ԱԱԾ-ն շտապում է հայտարարություններ անելու համար: Իրադարձությունների զարգացմանը հետևեք: Հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. բերման ենթարկվածների նախապատմությունը պետք է նայել, նոր կարծիք հայտնել՝ նախորդ կառավարության մասին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
