Ի՞նչն էր սարսափեցրել Բակո Սահակյանին՝ ըստ Հայկ Խանումյանի
![]() 1572 Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 13:25 Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Օրեր առաջ հայտարարեցինք, որ հունիսի 13-ին Վերածննդի հրապարակում հավաք ենք անելու՝ ներայացնելու մեր անցկացրած խորհրդակցությունների ամփոփումը: Տարբեր պաշտոնյաների հետ մեր շփումներում նշել էինք, որ սպասում ենք 120-300 հոգու մասնակցություն: Այս ամենը սարսափեցրել էր Բակո Սահակյանին, սկսեցին լուրեր տարածվել առաջնագծի վերաբերյալ, տարբեր գործիչներ սկսեցին գնալ բնկավայրեր՝ բնակչությանը ահաբեկելու ադրբեջանական հարձակմամբ՝ խնդրելով զերծ մնալ հավաքների մասնակցությունից: Տարբեր իշխանական քարոզիչներ, սկսած ՄԻՊ Ruben Melikyan-ից մինչև լատինատառ գրող ֆեյքեր, սկսեցին տիրաժավորել սահմանում առկա վտանգավոր վիճակի մասին լուրերը: Ստեփանակերտի քաղաքապետարանը հանկարծ հիշեց, որ քաղաքում տեղի են ունենում չարտոնված հավաքներ, իսկ Ազգային ժողովում հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն, շատ նման 2016թ. հունիսի 6-ի խորհրդակցությանը, որտեղ տեղի էր ունեցել իմ անձի դեմոնիզացումը և ինչն էլ ավարտվել էր ԱԺ շենքի մոտից իմ առևանգումով և դաժան ծեծով: Բնականաբար ԱԺԿ ներկայացուցիչը (Արցախի ժողովրդավարական կուսակցություն, վարչական ռեսուրսի շնորհիվ խորհրդարան մտնող ուժ, որի հիմնական նպատակը Աշոտ Ղուլյանի համար պետական բյուջեի հաշվին նոր ծառայողական մեքենա ապահովելն է և նախկին ծառայողական մեքենաները շուկայականից 10 անգամ էժան սեփականաշնորհելը) կրկին խոսեց երկիրը պառակտելու, պետականության հիմքերը խարխլելու մասին: Դաշնակցական պատգամավորներից մեկը խոստացավ կանգնել Բակո Սահակյանի թիկունքին՝ մեր կողմից նրա հրաժարականը պահանջելու դեպքում, իսկ Ազատ Հայրենիք կուսակցության մեկ այլ գործընկեր հիշեցրեց իմ իջևանյան ծագումը: Միայն Շարժում-88 կուսակցության գործընկերները նորմալ համարեցին հավաքներ անցկացնելը: Մեր հրապարակած ժամին Վերածննդի հրապարակն արդեն փակ էր ոստիկանական աննախադեպ ուժերով, այնտեղ էին ոստիկանապետն ու իր բոլոր տեղակալները, իսկ նախագահականում նստած էր Վերածննդի հրապարակի հպարտ բանտարկյալը՝ Բակո Սահակյանը: Նստած իր սենյակում՝ նա վստահ լսում է տարբեր զեկույցներ քաղաքապետարանից, Ազգային ժողովից ու ուժայիններից, թե ինչպես են իր կողմնակիցները արիաբար պաշտպանել անփոխարինելի նախագահին և փակել Վերածննդի հրապարակն ու պատերազմով վախեցրել հավաքի պոտենցիալ մասնակիցներին: Աղբյուրը` Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
