«Գեներալի օպերացիան կործանեց մի ողջ շրջանի տասնամյակների մի ամբողջ իշխանություն. դա հզոր ազդակ է». Հայկ Մարտիրոսյան
![]() 558 Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 14:45 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Մանվել Գրիգորյանի ժամանակաշրջանն անվերադարձ ավարտվեց: Բայց ամեն բան շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից: Մի քանի հանգամանք կարևոր է հասկանալ. Դոն Պիպոյի պատահարը ցույց տվեց, որ այս նոր Հայաստանում պետությունը չի հանդուրժելու որևէ այլ խաղացողի՝ քան ինքն է: Եթե անգամ այդ խաղացողը պատրաստ է իր վրա վերցնել պետության թշնամուն հրապարակից դուրս բերելու գործը: Նաև՝ որ որևէ մեկը, ով հանրային, հասարակական, քաղաքական ոլորտից չէ՝ չպետք է այլևս Հայաստանում քաղաքական օրակարգ ձևավորի, կամ մասնակցի դրան: Եվ դա ճիշտ և արդար մոտեցում է: Հաջորդ հանգամանքն այն է, որ ամենայան հավանականությամբ՝ սկսվում է հայկական բդեշխությունների լիկվիդացման գործընթաց: Գեներալ Մանվելը դրա առաջին ծիծեռնակն է, բայց, ենթադրաբար ամենևին վերջինը չէ: Թե ովքեր են տրամաբանորեն հաջորդելու՝ դժվար չէ կռահել: Դա նաև նշան է, որ այլևս չկան անձեռնմխելիներ և որ հասարակությանը պետք է պատրաստվել՝ նախկին անխորտակելիների խորտակման մոնումենտալ տեսարանների: Սակայն հենց գեներալ Մանվելից սկսելը նաև նշան էր՝ ուղղված այլ՝ թերևս առավել ազդեցիկ կերպարների, որ հերթն իրենց հասնելիս՝ դիմադրությունն անիմաստ է լինելու: Գեներալի օպերացիան կործանեց մի ողջ շրջանի տասնամյակների մի ամբողջ իշխանություն՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում: Եվ դա հզոր ազդակ է: Հաջորդ հանգամանքն այն է, որ ՀՀԿ-ն շտապեց և սխալվեց իր ոհմակային բնույթը ևս մեկ անգամ ի ցույց դնելով: Խմբավորումը իբրև թե ուժի ցուցադրություն արեց՝ ակնարկելով, որ անձեռնմխելիությունից չի զրկի իր անդամին: Վարչապետի ուղիղ խոսքը, իսկ այնուհետ և սահմռկեցուցիչ տեսանյութը ուղղակի ՀՀԿ-ին կանգնեցրեցին արդեն ոչ թե Մանվել Գրիգորյանին, այլ՝ իրենց հենց իրենցից փրկելու հրամայականի առջև և դրա վկայությունն է նույն Արմեն Աշոտյանի երկրորդ հայտարարությունը: Եթե ՀՀԿ-ն հիմա երկրորդ խելահեղությունն անի և այնուամենայնիվ չքվեարկի Գրիգորյանի անձեռնմխելիությունից զրկման օգտին, ապա ուղղակիորեն ևս մեկ անգամ կթարմացնի այն հանրային համոզմունքը, որ դա հանցախումբ է: Հիմա դա կսկսի համարվել նաև ինքն իրեն պետության թշնամի հռչակած հանցախումբ: Եթե քվեարկի՝ ապա կդառնա ինքն իր ոհմակի կաղող գայլերին հոշոտող մի խմբավորում, որն ավելի շահեկան է խմբավորմանը, գոնե կարճաժամկետ առումով և մեծապես շահեկան իշխանությանն ու ժողովրդին՝ ամեն առումով: Ամեն դեպքում ձերբակալությունը, հայտարարությունը և տեսնյութը ստեղծեցին մի շղթա, որը գործի դրեց ՀՀԿ-ի ինքնաոչնչացման անկասելի մեխանիզմը: Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան (Ֆեյսբուք) |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
