Խուսափեք Սաակաշվիլիի թույլ տված սխալներից. ԱՄՆ նախկին դեսպանի կոչը ՀՀ իշխանություններին
![]() 858 Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 12:20 Հայաստանում ծավալված հակակոռուպցիոն պայքարին հետևում են փորձագիտական շրջանակները, որոնք գնահատում են նախկին ու ներկա հակակոռուպցիոն պայքարն ու դրանց առանձնահատկությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: «Հայերը դուրս էին եկել պայքարի՝ մեծ հաշվով բողոքելու ընդդեմ երկրում համատարած կոռուպցիայի ու անարդյունավետ տնտեսության»,- արձանագրում է ԱՄՆ-ի 25 կոնգրեսականների կողմից՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված նամակը: Հայաստանում համատարած կոռուպցիայի մասին նախկինում ևս բազմիցս ահազանգել են միջազգային կառույցները, ներառյալ Transparency International-ը: «Երկար տարիներ մենք քննադատել ենք կառավարությանը: Նախկին իշխանությունները չունեին քաղաքական կամք՝ փոփոխություններ իրականացնելու համար»,- նշում է Transparency International-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը: Հայաստանում կոռուպցիայի կարևոր օղակներից է օլիգարխիկ տնտեսական համակարգի ու պետական հատվածի սերտաճումը, որը գործում էր շուրջ 35 տոկոս ստվերային տնտեսության պարագայում: Դրա մասին է վկայում Transparency International-ի զեկույցը: Վերլուծաբան Քեն Յալովիցը ևս առանձնացնում է սերտաճման խնդրի արդիականությունը: «Հայաստանում փոխկապակցված էին օլիգարխիկ բիզնես շրջանակներն ու կառավարությունը: Սա կարևոր խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել»,- նշում է Վրաստանում և Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քեն Յալովիցը: Փորձագետների կարծիքով նախկին իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարը կրում էր ձևական բնույթ: Դրա վառ օրինակն է կառավարության ձևավորած հակակոռուպցիոն հանձնաժողովը, որի գործունեությունը փորձագետները գնահատում են անարդյունավետ: «Նախկին իշխանությունների վարած հակակոռուպցիոն ռազմավարությունը լուրջ բնույթ չէր կրում: Ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովը կրում էր ձևավական բնույթ: Հակակոռուպցիոն մարմինը պետք է զերծ լինի շահերի բախումներից»,- ասում է հակակոռուպցիոն պայքարի փորձագետ Սթիվեն Գաուֆորփեն: Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանությունն կոռուպցիայի դեմ պայքարը հռչակեց իր առաջնահերթություն, իսկ վարչապետ Փաշինյանը բացառեց որևէ հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Հեղափոխության հաղթանակը դիտարկվում է որպես Հայաստանին ընձեռված հնարավորություն օրենքի գերակայության հաստատման ու կոռուպցիայի վերացման հարցում: «Հեղափոխությունը Հայաստանում փայլուն հնարվորություն է: Այն անսպասելի էր, սակայն չափազանց ողջունելի, որն ընդգծում է քաղաքացիների կամքը ժողովրդավարության հաստատման գործում և կոռուպցիայի դեմ պայքարում»։ Վերջին շրջանում երկիրը ցնցեցին մի շարք կոռուպցիոն բացահայտումներ, ներառյալ գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին նախագահի անվտանգության ծառայության պետ Վաչագան Ղազարյանի և այլոց հետ կապված զարգացումներ: Հարուցվեցին չարաշահումների, յուրացումների ու անօրինական զենք պահելու հետ կապված բազմաթիվ քրեական գործեր: Բերման ենթարկվածների թվում էր նաև նախկին նախագահ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: «Չափազանց գովելի են նոր իշխանությունների քայլերն ընդդեմ կոռումպացված գեներալների ու գործիչների, սակայն անհրաժեշտ է անել ավելին: Դա չպետք է դառնա որոշ գործիչների դեմ պայքար: Անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ արդարադատության, դատական համակարգերում, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտների տարանջատում»,- ընդգծում է դեսպան Յալովիցը: Դեսպան Յալովիթցի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է պահպանել օրինականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Զուգահեռներ անցկացնելով Վրաստանի հետ՝ նա կոչ արեց Հայաստանի նոր իշխանություններին խուսափել Վրաստանում թույլ տված սխալներից: «Սաակաշվիլիի իշխանությունը սկսեց հետապնդել օլիգարխներին և կոռումպացված գործիչներին, սակայն այդ գործողությունները չէին ուղեկցվում բաց, թափանցիկ իրավական գործընթացներով, այլ ընդամենը վերջիններից բռնագանձում էին գումարներ: Նրանք դատական համակարգը օգտագործում էին որպես ճնշման միջոց, որի արդյունքում շատ մարդիկ հայտնվեցին ճաղերի հետևում: Կարծում եմ՝ դա կոռուպցիայի մեկ այլ դրսևորում էր: Ես կոչ կանեմ Հայաստանի իշխանություններին խուսափել դրանից»,- նշում է նախկին դեսպանը: Նա կոչ է անում կոռուպցիայի դեմ վարել թափանցիկ պայքար՝ հիմնվելով ազատ մամուլի ու օրենքի վրա: Կոռուպցիան արմատախիլ անելու հարցում նա կարևորում է նաև հանրային լուրջ աջակցությունը: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
