«Ժաննա Գալստյանը սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել ինձ». Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյան
![]() 2972 Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 14:15 Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա իմ այսօրվա ելույթն է Ազգային ժողովում, որի ավարտից հետո ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը սկսեց ինձ սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել և ստացավ նմանատիպ պատասխան: Ելույթի տեքստը ստորև. Բյուջեի կատարողականների վերաբերյալ իմ կարծիքը այս տարիների ընթացքում չի փոխվել: Անցյալ կատարողականների վերաբերյալ իմ ելույթներում ես նշել եմ, որ ոչ հանրությունն ընդհանրապես, ոչ էլ նրա ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ չունի: Այն տեսքով, ինչ տեսքով որ կազմվում է բյուջեն և ներկայացվում է կատարողականը, ԱԺ պատգամավորները շատ բան պարզել չեն կարողանում, իսկ հանրությանն էլ մութ է մնում իրենց վճարված հարկերի ծախսման արդյունավետությունը: Ես պնդել եմ և պնդում եմ, որ մենք պետք է անցում կատարենք ծրագրային բյուջետավորման, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե ինչ ծառայություններ և ապրանքներ է ստացել կոնկրետ գումարների դիմաց: Չնայած սա ես առաջին անգամ չէ, որ ասում եմ, սակայն ծրագրային բյուջետավորման ուղղությամբ գործուն քայլեր մենք քիչ ենք տեսել կառավարության կողմից: Այս տարի նույնիսկ կատարողականի քննարկումները հանրությունից թաքցնելու հաջող փորձ կատարվեց և դրա մեղավորը միանշանակ Աշոտ Ղուլյանն է, որի պաշտոնավարումն ԱԺ նախագահի պաշտոնում իրական խոչընդոտներ է ստեղծում խորհրդարանի բնականոն գործունեության համար: Բակո Սահակյանի վերաբերյալ իմ կարծիքը բոլորիդ է հայտնի: Նշեմ միայն, որ նախորդ տարիներին, երբ խմբակցություններն առանձին բյուջեի շուրջ հանդիպում էին նախագահի հետ և ներկայացնում իրենց նկատառումները, ես նշել եմ կոնկրետ կոռուպցիայի և գումարների փոշիացման դեպքեր: Այդ դեպքերը ոչ միայն չեն վերացել, այլ խրախուսվել են: Ու ես վստահ եմ, որ եթե Բակո Սահակյանը շարունակեց մնալ նախագահի պաշտոնում, ապա իր բարեկամների վերջին հավանոցն էլ վաճառելու է պետության վրա, անցյալ տարի գնված ծառայողական մեքենաները կրկին սեփականաշնորհվելու են կոպեկներով և նոր մեքենաներ գնվեն պետբյուջեի հաշվին, շարունակվելու է ապօրինի կերպով մարդկանց գլխին սարքելով սեփականության հափշտակությունները և դրանք Բակո Սահակյանի մտերիմների ձեռքին հայտնվելու գործընթացը: Ես ողջունում եմ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին և նրա գործելակերպը, կարծում եմ, որ պրոֆեսիոնալի ու պարկեշտ պաշտոնյայի նրա կերպարն օգտակար կլինի շատ հարցերի լուծման հարցում, մասնավորապես ակնկալում եմ ելույթիս առաջին մասում հնչած հարցերի լուծման ուղղությամբ քայլեր: Ելույթիս երկրորդ մասում հնչած հարցի լուծումը հանրավոր է միայն սահմանադրական հեղաշրջման միջոցով նախագահի աթոռին կառչած անձի հեռանալու դեպքում: Ես դեմ եմ քվեարկելու 2017թ. բյուջեի կատարողականին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
