Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում. ՏՀԶԿ
805 Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 19:45 Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատումները փաստում են, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Մասնավորապես, սույն թվականի հուլիսի 2-ից 5-ը Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պլենար հանդիպման ընթացքում գնահատվել է գնահատման 4-րդ փուլի արդյունքում կազմված Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Հայաստանի պատվիրակությունը՝ կազմված՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանից, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանից, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանից, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանից, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանից, ներկայացրել է Հայաստանի արձանագրած արդյունքները կոռուպցիայի դեմ պայքարում: ՏՀԶԿ գնահատող խմբի կողմից հատուկ ուշադրության և գնահատանքի է արժանացել վերջին ժամանակահատվածում կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը: Պատվիրակության այցի և բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանին ներկայացված և այս փուլում գնահատվող 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
27103.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
95402.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
33202.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
32302.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
28802.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
24301.05.2024, 21:54«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
67827.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
79127.04.2024, 10:30