Սասուն Միքայելյանը՝ սահմանային իրավիճակի ու Լևոն Երանոսյանի հետ հանդիպման մասին
![]() 945 Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 14:55 «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նշել է, որ ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել, ուստի անհրաժեշտ է զգոն լինել. «Մենք միշտ՝ ամեն ժամ, ամեն վայրկյան, պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ինչ որ կատարվում է սահմանին՝ վտանգավոր է: Ես, այո, համարում եմ, որ կարող է պատերազմ սկսվել: Բայց, ինչ-որ տեղ ադրբեջանցիները վախենում են մեր համախմբվածությունից: Լավ գիտակցում են, որ եթե համախմբվենք՝ հաղթանակ ենք տանելու»,- կարծիք է հայտնել պատգամավորը: Ս. Միքայելյանը խոսել է նաև ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի մասին՝ նշելով, որ վերջինը փորձել է հանդիպել իրեն, որպեսզի ներողություն խնդրի: «Մի անգամ փորձել է, բայց չստացվեց: Նույն բախտին արժանացավ: Ուզեցել է, որ հաշտվենք, բայց ես չեմ ուզել»,- ասել է պատգամավորը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման օրը Երանոսյանի և Միքայելյանի միջև վեճ էր տեղի ունեցել: Երկու կողմից հայհոյանք էր հնչել, որից հետո Միքայելյանը ջրի շիշը նետել էր նրա վրա: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
