«Ադրբեջանի ժողովուրդը հիմա մեզ նախանձում է». Արամ Մանուկյան
![]() 657 Ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ., 13:15 «Լուրը բոլորս ընդունել ենք ուրախությամբ և բոլորս զանգում ու միմյանց աչքալուսանք էինք տալիս...մեր ժողովուրդն, ինչպես ասում են, այսօր կարող է «վառված սրտին մի բաժակ ջուր խմել»: Այն, ինչ չէինք կարող պատկերացնել, այսօր դա իրականություն դարձավ»,- «Ազատության» ուղիղ եթերում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասել է ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը: «Սա աննախադեպ երևույթ է: Մարդիկ այսօր իրար աչքալուսանք են տալիս: Արդարության ձգտումը, արդարության վերականգնումը երբեմն կյանքից ավելի է, որովհետև այն ապրելը դարձնում է իմաստավոր: Ես նրանց ժպիտը՝ մեկ տեսա Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ և երեկ՝ այս լուրը լսելուց հետո: Մարտի 1-ի զոհերի ծնողների համար սա մխիթարանք չէ, սա հաղթանակ է»,- ասել է Ա. Մանուկյանը: «Ռոբերտ Քոչարյանը ինչքան էլ երեկ ջուր ծեծեր, ինչքան էլ ոչ ադեկվատ բաներ խոսեր, նրանք ձևակերպել են այս սպանությունները որպես անհրաժեշտություն: Սա պատմական պահ է: Ռոբերտ Քոչարյանի համար այս 27-ը սիմվոլիկ է, և՛ հոկտեմբերի 27-ը, և՛ հուլիսի 27-ը, միշտ կհիշվեն նրա համար»: «Սա պատմական է այն առումով, որ Հայաստանի ժողովուրդը հասնում է արդարութան իրականացման: Պատմական է այնքանով, որ այն կմտնի համաշխարհային պատմության մեջ: Շատ քիչ ազգեր կարողացել են այսպիսի արդյունքի հասնել իրենց նախկին տիրաններին, հանցագործ ղեկավարներին դատարան բերելով»: «Ադրբեջանի ժողովուրդը հիմա մեզ նախանձում է: Մի ժողովուրդ, որը իր մեջ ուժ ունի իր տիրանին, իր հանցագործ ղեկավարին արդարադատության առաջ կանգնեցնելու, նա շատ հաղթանակների կարող է հասնել, և կուզեմ, որ նույնն էլ Ադրբեջանի ժողովուրդն իրականացնի իր ղեկավարների նկատմամբ»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
