«Վերահաստատում ենք այն պնդումը, որ խնդրահարույց է մահաբեր սպառազինության մատակարարումն Ադրբեջանին». Տիգրան Բալայան (տեսանյութ)
![]() 735 Երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ., 12:10 «Մենք շարունակում ենք հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին, հայկական կողմն այդ հարցը բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան գալիք տարի նախագահելու է այդ միջազգային կազմակերպությունում»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՀԱՊԿ անդամ երկու երկիր՝ Ռուսաստանն ու Բելառուսը, հսկայական սպառազինություն են մատակարարում Ադրբեջանին և ո՞րն է լինելու Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը, ինչպե՞ս է Հայաստանը բարձրացնում այդ հարցը Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, Տիգրան Բալայանն ասել է. «Վարչապետն անձամբ անդրադարձել էր այդ հարցին, այդ մասին քննարկել էր Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Նոր և հին իշխանությունները բարձրաձայնել են այդ հարցի մասին և՛ ռուսաստանցի, և՛ բելառուսցի գործընկերների առջև: Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ խնդիրը չկենտրոնանա կոնկրետ մեկ երկրից մատակարարումների վրա, օրինակ, Սլովակիայից մատակարարումներն օրենքի, գործող միջազգային իրավունքի խախտում են, և երբ տրված է վերջնական օգտագործողի սերտիֆիկատը մեկ երկրի համար, բայց այդ զենքը, բոլորը փայլուն գիտեն, որ հայտնվում է մեկ այլ երկրում: Ինչ վերաբերում է օրենքի շրջանակներում զենքի մատակարարումներին, մեր հնարավորություններն այդ դեպքում սահմանափակ են, ազդելու իրավական որևէ մեխանիզմ մենք չունենք: Մենք շարունակում ենք վերահաստատել մեր այն պնդումը, սկզբունքային դիրքորոշումը, որ խնդրահարույց է ցանկացած զենքի, մահաբեր սպառազինության մատակարարումն Ադրբեջանին՝ հաշվի առնելով Ադրբեջանի անկանխատեսելի արտաքին քաղաքականությունը, հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը, որ այդ զենքը կարող է օգտագործվել ոչ միայն պոտենցիալ արտաքին հակառակորդների դեմ, այլ սեփական բնակչության դեմ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
