Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը՝ Վարդան Բոստանջյանի հրաժարականի վերաբերյալ

Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը՝ Վարդան Բոստանջյանի հրաժարականի վերաբերյալ
545
Երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ., 16:35

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Վարդան Բոստանջյանի հրաժարականի վերաբերյալ հայտարարություն է տարածել.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ.
Տեղեկացնում եմ, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տարբեր ասեկոսեներն ու հրաժարականի անիրական դրդապատճառները՝ տեղեկացնում եմ, որ մեր գործընկերոջ այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ: Առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: Այդ մասին կարող եք տեղեկանալ անձամբ իրենից: Պարոն Բոստանջյանն արդեն իսկ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել: Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, և՛ «Ծառուկյան» խմբակցությունը և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին: Հորդորում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին այլ ենթատեքստեր չփնտրել»: