«Ինչքան էլ ասեն, որ Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, ինձ մոտ այդ տպավորությունը չէ». Շարմազանով
![]() 637 Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 14:40 «Օրեր առաջ ՀՔԾ պետն օրվա իշխանությունների կարծիքը հնչեցրեց Հ1-ով՝ նշելով, որ ճիշտ կլինի, որ Քոչարյանը մնա կալանքի տակ, որը ես մեկնաբանել եմ միջամտություն արդարադատությանը: Այնպես որ, դատախազության այսօրվա հայտարարությունն սպասելի էր: Սա հստակ քաղաքական պատվեր է, անձնական հաշիվների մաքրում: Եթե Քոչարյանը փախնող լիներ, նա արտերկրից չէր վերադառնա Հայաստան: Քոչարյանը պատերազմի ժամանակ թուրքից չի փախել, ձեզնից ո՞ւր պտի փախներ... Կրկնակի խայտառակություն է, երբ «Սասնա ծռերի» որոշ անդամների կալանքի միջոցի փոփոխության՝ 2-3 պատգամավորների միջնորդություն բավարարվում է ու նրանք ազատ են արձակվում, իսկ ՀՀ երկրորդ նախագահի 45 միջնորդությունն արհամարհվում է: Ինչքան էլ ասեն, որ ՀՀ-ում չկա զանգովի արդարադատություն, համակարգն արդար է, գործադիրն ու դատականն իրարից անկախ են գործում և այլն, կներեք, ինձ մոտ այդ տպավորությունը չէ...»,- «Ազատության» եթերում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք՝ դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
