Բեռլին-Բրյուսելի ինքնուրույն քայլերը՝ Հարավային Կովկասում. «Ազդակ»
![]() 408 Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 17:45 «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն իր հոդվածում գրում է. «Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժե դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելությունների շրջանակներում։ Այս դեպքում կարևոր հանգամանքն այն է, որ Գերմանիայի վարչապետը ԵՄ-ի դե ֆակտո ղեկավարն է և Հարաւային Կովկասում իր կատարած քայլերն ունեն համաեվորպական տարողունակություն։ Վաշինգթոն-Մոսկվա պարանաձգային մրցակցությունը վաղուց թափանցել էր տարածշրջան։ Հարաբերությունների ելևէջներին առընթեր կայուն ընթանում էր մրցակցային կամ ազդեցության գոտի պահպանել-նվաճելու գործողությունները։ Այժմ այդ պարանաձգության խաղի ընթացքում հավելյալ էներգիա ապահովելու փոխկիրառման պահին է, որ Եվրոպայի ղեկավարը ժամանում է Թբիլիսի-Երևան-Բաքու։ Ժամանման վայրերի հաջորդականությունը ունի քաղաքական օրինաչափություն։ Հայտնաբար հաջորդականությունը ճշտվել է՝ Եվրոպա-տվյալ երկիր համարկման հարաբերությունների կարգավիճակային հարաբերությունները նկատի ունենալով։ Այսպես. Թբիլիսի- Բրյուսել կնքվել է ընդլայնված և խորը ասոցացման համագործակցության համաձայնագիր, Բրյուսել-Երևան կնքվել է հատուկ ձևաչափի հիման վրա տնտեսական նվազ բաղադրիչով համագործակցությանխորը և համապարփակ համաձայնագիր, մինչ Բաքվի ուղղությամբ Բրյուսելը հայտարարել է, որ բանակցություններն ավարտել են, սակայն որևե փաստաթուղթ չի ստորագրվել։ Բրյուսելը ոչ միայն չի ստորագրել, այլ ևրախորհրդարանը պայմաններ է առաջ քաշել՝ քննադատելով եվրոպական արժեքներին հակադրվող Բաքվի կիրառած հատկապես ներքին քաղաքականությունը։ Տարածաշրջանում Վաշինգթոն-Մոսկվա մրցակցությունում ինքնուրույն դեր վերցնելու միտված Բեռլինի և այս դեպքում նաև Բրյուսելի քայլերի շարժառիթները լուսաւորում է այն, որ Մերկելը Թբիլիսիում ասել է, որ Գերմանիան չի կարող «ոչ» ասել ՌԴ-ին գազի և նավթի մատակարարման հարցում: Նա խոսել է Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին՝ նշելով, որ դա, իհարկե, հնարավոր է, սակայն այդ երկրից գազի գնումն ավելի թանկ կնստի Գերմանիայի վրա: Ըստ Մերկելի՝ ռուսական գազն ամենամատչելին է: Այստեղ պարզ տեսքով ասվում է, որ Գերմանիան չի ընդառաջի Մոսկվայի պահանջին՝ ռուսական տնտեսությունը բոյկոտելոււ առումով կամ չի միանա Մոկվայի դեմ Վաշինգթոնի հայտարարած տնտեսական պատերազմին։ Բայց, միաժամանակ հակառակ նրան, որ Թբիլիսիում Մերկելը չէր օգտագործել ՌԴ-ի կողմից օկուպացված տարածքներ եզրաբանությունը, ինչ ակնկալում էր Վրաստանի պետությունը, այնուամենայնիւ, հայտարարել էր, որ 10 տարի առաջ ինքը վճռականորեն պահանջել էր դուրս բերել ռուսական զորքը և տասը տարի անց ևս կրկին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Չմիանալով ՌԴ-ի դեմ Վաշինգթոնի հայտարարած տնտեսական բոյկոտին՝ Եվրոպայի ղեկավարը պահանջում է ռուսական զորքերի դուս բերումը Վրաստանից։ Թվում է, որ այս պահանջը գեթ այս պահի դրությամբ դեկլարատիվ բնույթ ունի. տասը տարի առաջ հնչած միևնույն պահանջը կրկնվում է։ Մինչդեռ ռուսական գազը տասը տարուց ի վեր շարունակում է հոսել դեպի Եվրոպա. և գեթ Թբիլիսիում կատարված հայտարարության հիման վրա՝ շարունակելու է հոսել»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
