«Հայ-թուրքական կարգավորման համար նախ պետք է լուծվի հայ-ադրբեջանական հարցը». Յըլդըրըմ
![]() 481 Հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ., 15:15 Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմն ադրբեջանական «İctimai TV»-ի հետ զրույցում խոսել է արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Թուրքիայի խորհրդարանի նախագահի խոսքով՝ եթե Հայաստանը «չվերադարձնի Ադրբեջանի օկուպացված հողերը», ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել։ Առաջ քաշելով «օկուպացված տարածքների» մասին թուրք-ադրբեջանական անհիմն թեզերը՝ Յըլդըրըմն ասել է. «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները մեկը մյուսից չենք տարանջատում։ Այսինքն, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նախևառաջ պետք է լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը։ Թուրքիան էլ այդ ժամանակ կկարգավորի հարաբերությունները։ Հակառակը քիչ հավանական է։ Ադրբեջանի հողերը Հայաստանի կողմից օկուպացված են։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի։ Պետք է ապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը։ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և այլ միացյալ մեխանիզմներն ավելի արդյունավետ պետք է աշխատեն այս հարցը լուծելու համար։ Զուր է սպասել, թե առանց այդ հարցերը լուծելու, հարաբերությունները կվերադառնան իրենց բնականոն ընթացքին։ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը շատ բարդ է։ ՄԱԿ-ը գնալով վերածվում է անարդյունավետ կառույցի։ Այն արդեն անհույս է միջազգային հարցերը լուծելու հարցում։ Պատճառը ՄԱԿ-ի կառուցվածքն է։ Այդ կառուցվածքով խաղաղություն ապահովել հնարավոր չէ։ Այդ մեխանիզմները անպայման պետք է վերանայել, որպեսզի տարածաշրջանում և ողջ աշխարհում հնարավոր լինի հեշտությամբ խաղաղություն ապահովել»։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
