«Ադրբեջանը չի կարողանում պահել Նախիջևանը»․ Աշոտ Ասատրյան
![]() 654 Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 19:10 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը չի կարողանում պահել Նախիջևանը․ Թուրքական «Սյոզջու» պարբերականը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ Թուրքիան ցանկանում է ռազմաբազա տեղադրել Նախիջևանում։ Նախիջևանում, իհարկե, միշտ մեծ է եղել թուրքերի դերը և նշանակությունը, սակայն ռազմաբազայի առկայության դեպքում իրավիճակը էլ ավելի կփոխվի։ Տարիներ շարունակ Իլհամ Ալիևը փորձել է իր ձեռքի տակ պահել Նախիջևանի ռազմական և քաղաքական ղեկավարությանը։ Վերջին շրջանում Ալիևի իշխանությունը, նույնիսկ, փորձեց իր ռազմավարությունը օգտագործել, նաև, Նախիջևանի բանակում և սադրել առաջնագծում իրավիճակը։ Դա նրան չհաջողվեց, քանի որ հայկական բանակի կողմից ստացավ համարժեք պատասխան, Նախիջևանի ղեկավարությունն էլ ուրախությամբ չէր ընդունել Հայաստանի հետ հարաբերությունները նման ձևով լարելու որոշումը։ Դրանից հետո պաշտոնից ազատվեց Նախիջևանի ղեկավարը և նշանակվեց նոր ղեկավար։ Նույնիսկ ռազմական ոլորտում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ։ Սակայն, նույնիսկ, այս ամենից հետո Ալիևը չի կարողանում իր ցանկությամբ պահել Նախիջևանը և այնտեղ ևս լարել իրավիճակը։ Այս ամենը հաշվի առնելով և որոշ բանակցությունների արդյունքում թուրքական կողմը ռազմաբազա հիմնելու մասին լուրեր տարածելով՝ փորձում է ստուգել տարածաշրջանի արձագանքը։ Քանի որ ռազմաբազա տեղադրելու դեպքում նա կանգնում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ռուսական բանակի դիմաց։ Այդ միտքը կարող է դուր չգալ նաև Թեհրանին։ Եվ վերջապես, թուրքական կողմը չի ցանկանում ռազմական բախում ունենալ Հայաստանի հետ։ Այս քայլով Թուրքիան կվերահսկի Նախիջևանի ղեկավարությանը իր ռազմական ղեկավարության միջոցով և փաստացի իրենք կլինեն այդ տարածքի ղեկավարները։ Իսկ թե դրա արդյունքում ինչպես կզարգանա հետագա հարաբերությունները դեռ պարզ չէ»։ Աղբյուրը` Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
