«Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր». Նիկոլ Փաշինյան
![]() 175 Շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ., 19:10 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր։ Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետն ասել է ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում: «Կարծում եմ՝ բոլորդ էլ գիտեք, որ վերջին 1-1.5 ամսվա ընթացքում և հայկական, և ռուսական, և միջազգային մամուլում խոսվում է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին: Ես կարող եմ հիմա ինձ թույլ տալ հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն որևէ ճգնաժամ չկա, այլև, թույլ տվեք հավակնոտ հայտարարություն անել և ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր»,- հայտարարել է վարչապետը: Փաշինյանը հիշեցրել է, որ նախքան սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահի հետ կայացած հանդիպումը իրենց վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով: «Մենք այսօր քննարկեցինք դրանից հետո տեղի ունեցած բոլոր այն իրադարձությունները, որոնք արժանի են քննարկման: Ես ուրախ եմ արձանագրել, որ այդ բոլոր քննարկումներում ընդհանրացրել ենք մեր պատկերացումները և եկել ընդհանուր հայտարարի»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
