Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պուտինի նվերն Ալիևին». Գագիկ Համբարյան

«Պուտինի նվերն Ալիևին». Գագիկ Համբարյան
307
Երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ., 02:05

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ռուս-ադրբեջանական հարաբերություների աննախադեպ ջերմացումը և հայ-ռուսական հարաբերություններում շարունակվող ճգնաժամային երևույթները իրենց ուրույն արձագանքն են գտնում ՌԴ-ում... Մոսկվան շարունակում է պաշտոնական Երևանին «հաղորդագրություններ» հղել...
ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հանդիպումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 7-ին Մոսկվայի մարզի Լյուբերցիի քաղաքային դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավար, հայ ազգի բարեկամ Ֆահրադդին Աբոսզոդան... Մեկ ամսում դատարանը նաև որոշելու է, թե հանձնելու է Աբոսզոդային Բաքվին, թե՝ ոչ...
Աբոսզոդայի ձերբակալությունը մեծ նվեր է Պուտինի կողմից Ադրբեջանի բռնապետին. ավագ և կրտսեր Ալիևները վաղուց էին փորձում Բաքվի բանտերից մեկում տեսնել Թալիշ-Մուղանյան Հանրապետության օրենսդիր մարմնի առաջին խոսնակին, ով պաշտոնական Բաքվի համար միշտ մեծ գլխացավանք է եղել... Աբոսզոդան թալիշական ազգային շարժման ամենաակտիվ գործիչներից է և հաճախակի է լինում Երևանում, ինչպես նաև բազմաթիվ իր հարցազրույցներում բացահայտում է պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդների նկատմամբ տարվող քաղաքականությունը, որի նպատակն է ձուլել և արտաքսել թալիշներին, լեզգիներին, թաթերին, ուդիներին և այլ բնիկ ժողովուրդներին...
Իր դեմ սկսված հալածանքներից հետո Աբոսզոդան 1994 թ-ից բնակվում է ՌԴ-ում... Սակայն 2005 թ-ին նա վերադարձավ Ադրբեջան... Աբոսզոդայի թալիշամետ քաղաքականությունը դուր չեկավ Իլհամ բաբային, որի արդյունքում թալիշ ակտիվիստը 2010 թ-ին քաղաքական ապաստան խնդրեց Մոսկվայից, որտեղ և մինչև հիմա բանակվում էր...
Կրեմլում շատ լավ են պատկերացնում, թե Աբոսզոդային ձերբակալելով և հայտարարելով, որ հանձնելու են Բաքվին, ինչ իրավիճակում է հայտնվում պաշտոնական Երևանը... Աբոսզոդան՝ մեր կողմից տարվող հակաադրբեջանական քարոզչության ամենակարևոր «դրվագներից» է... Վերջինիս ձերբակալությունը մեծ հարված է հայամետ գործնեություն ծավալող մեր բարեկամների համար ևս....
Աբոսզոդայի ձերբակալությունը մեծ հարված է նաև Ադրբեջանի բնիկ ժողովրդների այն ակտիվ ներկայացուցիչներին ևս, ովքեր թալիշ ակտիվիստի նման միշտ բացահայտել են Բաքվի կողմից իրենց ազգերի նկատմամբ տարվող ցեղասպան քաղաքականությունը:
Ֆարհադդին Աբոսզոդայի ձերբակալությունը ևս մեկ մեսիջ է պաշտոնական Երևանին, ինչպես նաև «կրեմլյան привет» Բաքվին, ուր շուտով՝ սեպտեմբերի 25-ին այցելելու է ՌԴ նախագահը...
Հ.Գ.ՀՀ իշխանություններն, ինչպես նաև ռուսասատնաբնակ մեր ակտիվ հայրենակիցներն ամեն ինչ պետք է անեն, որ Աբոսզոդան ոչ միայն չարտաքսվի Բաքու, այլև շատ արագ ազատության մեջ հայտնվի»: