«Հայաստանի ղեկավարի նման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է ներգրավել ԵԱՀԿ խմբին»․ Աշոտ Ասատրյան
![]() 303 Երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ., 12:45 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությունից հետո մի շարք ադրբեջանցի վերլուծաբաններ, լրագրողներ և այլ կազմակերպությունների ղեկավարներ փորձել են հասկանալ, թե ուր է տանում Հայաստանի նոր իշխանության որդեգրած ճանապարհը Արցախի հարցի վերաբերյալ։ Գրեթե բոլորը համոզված են, որ Փաշինյանի ներկայիս տրամադրվածությունն ամենավատ դրության մեջ է դնելու ադրբեջանցի ժողովրդին։ Ժամանակին, երբ Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե Հայաստանի նոր իշխանության հետ ավելի հեշտությամբ հարցեր կլուծվեն և նրան կտարբերվեն նախկին իշխանություններից և կհանձնեն Արցախի շրջանները Ադրբեջանին, փաստորեն սխալվում էր։ Այժմ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Հայաստանի նախկին իշխանությունները, գոնե, բանակցությունների և փոխզիջումների մասին էին խոսում։ Փաշինյանը, նախ, չի ցանկանում լսել փոխզիջումների մասին, հետո էլ բանակցության սեղանի մոտ է հրավիրում Արցախի հանրապետության ներկայացուցչին։ Հայաստանի ղեկավարի նման հայտարարությունից հետո, ադրբեջանական կողմը ամեն գնով փորձում է այս թեմային ներգրավել ԵԱՀԿ խմբին և միջազգային կառույցներին։ Դա է վկայում մեկ օրվա ընթացքում երկու անգամ ԱԳՆ տարածած սրտաճմլիկ հայտարարությունը և վերլուծաբանների մարդասիրական քարոզը, թե Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ադրբեջանցի փախստականների իրավունքը, քանի որ չի ցանկանում իրենց վերադարձնել Արցախը»։ Աղբյուրը` Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
