ԱԱԾ-ն առաջիկայում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ մանրամասներ կհրապարակի
![]() 424 Երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ., 19:40 Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու Հատուկ քննչական ծառայությունը քննում են առավել աղմկոտ գործերը և գործ ունեն առավել վտանգավոր մարդկանց և խմբերի հետ: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այդ մարդիկ ունեն ահռելի ունեցվածք, որի մասին առաջիկայում կխոսենք: Նույն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին կխոսենք: Երբ նա հեռուստատեսությամբ հանդես է գալիս ու հայտարարում, որ ոչ մի բան չունի, մենք փաստերով կխոսենք և կհրապարակենք, թե ով ինչ ունի և ինչպես է ձեռք բերել: Օրինակ, թե ինչպես է նա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում: Մենք ունենք ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Վանեցյանը: Նա շեշտեց, որ իրենց ձեռքի տակ է այն սխեման, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձել «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր: «Ունենք գումարի սկզբնաղբյուրը, թե որտեղից է այն եկել, ունենք տվյալները, թե ինչպես է այդ գումարը փոխանցվել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին»,- մանրամասնել է ԱԱԾ տնօրենը: ՀՀ ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մնացած ունեցվածքի մասին էլ տվյալներ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն: Նա նշեց, որ այդ ամենի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ: «Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, գործը հարուցվել է փողերի լվացման հիմքով»,- ընդգծել է ԱԱԾ տնօրենը՝ շեշտելով, որ խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
