«Կան քայլեր, որ ես այլ կերպ կանեի, քան Նիկոլ Փաշինյանը». Արա Պապյան
![]() 1053 Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 09:25 Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պահի կարևորության մասին Կան քայլեր, որ ես այլ կերպ կանեի, քան Նիկոլ Փաշինյանը: Կան բաներ, որ ես ընդհանրապես չէի անի կամ ավելի թափով կանեի: Բնական է՝ մտածող մարդիկ, ի տարբերություն անմիտների, կարող են տարբեր մոտեցումներ ունենալ, մինչևիսկ տարաձայնություններ: Եվ ո՞րն է այդ մոտեցումներից ճիշտը՝ միայն ժամանակը ցույց կտա: Այսուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարում և արդարադատության հաստատման ջանքերի մեջ ես ԲԱՑԱՐՁԱԿՈՐԵՆ աջակցում եմ վարչապետին, քանզի դա հզոր պետականության ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Առանց այս անհրաժեշտ քայլերի մնացած բավարար պայմանները չեն կարող ի հայտ գալ: Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու՝ Նիկոլը բոլորիս համար մաքրում է Նոր Հայաստան կառուցելու շինհրապարակը: Դա ծանր, փոշոտ, աղմկոտ ու անշնորհակալ, անգամ վտանգավոր աշխատանք է: Բայց սա մի փուլ է, առանց որի անհնար կլինի նորի կերտումը: Արդ, տարբերվելով անկարևորի մեջ, պահենք միասնակնությունն ամենակարևորի մեջ՝ թույլ չտանք որևէ մեկին անգամ հույս փայփայել նախկին վիճակը վերադարձնելու հարցում»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
