«Նոյեմբերյանի շրջանից թշնամու կրակոցների պատասխանը պետք է ավելի կոշտ լինի». Աշոտ Ասատրյան
![]() 509 Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 11:50 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոյեմբերյանի շրջանից թշնամու կրակոցների պատասխանը պետք է ավելի կոշտ լինի․ Ադրբեջանական կողմը՝ երեկ երեկոյան, կրկին սկսեց կրակ բացել Նոյեմբերյանի շրջանի Բացանիս գյուղի և միջպետական ճանապարհի ուղղությամբ։ Հայկական կողմից ընդամենը 10 րոպեյվա ընթացքում լռեցվեցին թշնամու գործողությունները։ Պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը արդեն երկար ժամանակ թիրախավորում է գյուղի բնակիչներին, և Հայաստան-Վրաստան տանող միջպետական ճանապարհը, որպեսզի խնդիրներ առաջացնի այդ հատվածում։ Կրակոցները առավել շատ են լինում հենց բերքահավաքի շրջանում, որպեսզի, նաև, վախեցնեն գյուղացիներին, վերջիններս էլ ստիպված լքեն իրենց բնակավայրերը ու հայ զինվորը առաջնագծում մնա միայնակ՝ առանց գյուղի և գյուղացիների։ Տարիներ շարունակ նման գործողությունը իր նպատակին չի ծառայել ու հիմա էլ չի կարող ծառայել, սակայն երևի ժամանակն է, որպեսզի հենց այդ հավտածից ադրբեջանական կողմին ավելի կոշտ հարված հասցվի։ Նոյեմբերյանի շրջանի դիրքերի դիմաց է գտնվում Գյանջա-Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում է միջպետական ավտոմայրուղիներ՝ դեպի Սև ծով, Վրաստան և Թուրքիա։ Այդ շրջանով է անցնում, նաև, ռազմավարական նշանակություն ունեցող գազամուղներ, նավթամուղներ և երկաթգիծը։ Այս շրջանը կաթվածահար անելու և ադրբեջանական կողմի վախը բռնելու համար, շատ բան հարկավոր չէ։ Պարզապես մի փոքր բզում ենք և սրանք արդեն գիտակցում են պահի լրջությունը։ Թե չէ, զինվորի կյանքը և փամփուշտների քանակը որևէ նշանակություն չունեն Ադրբեջանի ղեկավարության համար» Աղբյուրը` Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
