«Ռ. Քոչարյանին միայն մարտի 1-ի համար չէ, որ պետք է մեղադրեն, այլ սկսեն կեղծած փաստաթղթերից». Արարատ Զուրաբյան
![]() 547 Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 14:45 «Նիկոլ Փաշինյանը պետք է ձեռքը դներ սրտին և ասեր՝ ով է սպիտակ և ով է սև, որովհետև ես կարծում եմ, որ եթե այդ չափանիշներով պետք է առաջնորդվենք, մարդկանց սևի ու սպիտակի բաժանենք, ուրեմն, ամենասպիտակը ես եմ»,- այսօր լրագորղների հետ հանդիպմանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին հանրահավաքին հնչած արտահայտությանը, ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։ Նա նշել է՝ ինքը մի հարցում դժգոհ է գործող իշխանությունից, որ դեռ բանտերում են ազնիվ տղաներ, իսկ այս երկիրը 20 տարի կեղեքած, ոտնահարած, մարդիկ սպանած անհատներն ու խմբերը դեռ «հաթաթա» են տալիս թե՛ իշխանություններին, թե՛ ժողովրդին, որ «տեսեք՝ հեսա գալու ենք, ինչ կլինի»: «Ես խորը դժգոհություն ունեմ այն պատկան մարմիններից, որոնք չեն կարողանում այնպես անել, որ ազատության մեջ են հայտնվում Ռոբերտ Քոչարյանի նմանները: Իմ գնահատմամբ, Ռ. Քոչարյանին միայն մարտի 1-ի համար չէ, որ պետք է մեղադրեն, այլ սկսեն կեղծած փաստաթղթերից, որի հիման վրա նա դարձել է ՀՀ-ում բնակվող: Պետք է հիշեին Ալվինա Զաքարյանին, որ իրեն տվել է այդ փաստաթուղթը, որի հետևանքով Ռոբերտ Քոչարյանը 10 տարի շարունակ ուզուրպացրել է իշխանությունը Հայաստանում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
