««Հայկական Վերածնունդ»-ը սատարում է հեղափոխական ուժերին». Շանթ Ոսկերչյան
![]() 574 Երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ., 20:10 «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունն Երևանի ընտրություններում սատարում է հեղափոխական ուժերին. Հարգելի' երևանցիներ, երկար տարիների պայքարից հետո վերջապես հնարավորություն է ընձեռվել ունենալ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Սա թավշյա հեղափոխության առաջին պտուղներից է, և միևնույն ժամանակ առաջին հնարավորությունը՝ ամրագրել ժողովրդի քվեն՝ ի դեմս ճշմարտորեն ընտրված և լեգիտիմ իշխանության: Երևանը այլևս չի ունենալու ընտրակաշառքով և կեղծիքներով ընտրված ավագանի և քաղաքապետ: Երևանցիները հասկանում են, որ նրանց քվեն այլևս չի ոտնահարվելու, և քաղաքացին այլևս չի նվաստացվելու ընտրակաշառք բաժանելու միջոցով: Կոչ ենք անում բոլորին ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 23-ի ընտրություններին և քվեարկել հեղափոխական ուժերի օգտին: Միանգամայն պարզ է, որ թավշյա հեղափոխությունը դեռևս չի հասել ավարտին և հակահեղափոխական ուժերը ցանկացած իսկ հնարավորության դեպքում կփորձեն ժողովրդից խլել իշխանությունը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ բոլոր կարևոր լծակներում ընտրվեն հեղափոխական ուժերը: Իսկ դրանցից գլխավորը, բացի հանրապետական ընտրություններից, դա Երևանի ավագանու ընտրություններն են: Վերջին տարիների պայքարի տարբեր հանգրվաններում, մեր աչքերի առջև, բոլոր քաղաքական ուժերը ցուցաբերել են իրենց արժեքները և իսկությունը: Հասարակությունը տեսել է, թե ով ինչ դաշինքների մեջ է մտել, ում հետ, և ինչպիսի ծառայություններ է մատուցել նախկին ռեժիմներին: Ուստի կոչ ենք անում երևանցիներին իրենց քվեն տալ «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքին, ինչպես նաև այն քաղաքական և քաղաքացիական ուժերին, ովքեր իրենց գործով, այլ ոչ թե խոսքերով, միշտ եղել են ժողովրդի կողքին և դեմ են հանդես եկել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռեժիմներին: Վստահ ենք, որ ով էլ որ հեղափոխական ուժերից ստանա մեծամասնություն, ժողովուրդը կհաղթի և հեղափոխությունը ևս մեկ քայլ կկատարի դեպի հաղթական ավարտ: Ուրեմն՝ բոլորս դեպի ընտրություններ»: Աղբյուրը` Շանթ Ոսկերչյանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
