Մեկնարկել է գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը. (լրացված)
![]() 330 Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 12:10 Աժ-ում մեկնարկել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ: Հանձնաժողովի կազմում են ՀՀԿ-ից՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Կորյուն Նահապետյանը, Ռուստամ Մախմուդյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ելք» դաշինքից՝ Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, ՀՅԴ-ից՝ Սպարտակ Սեյրանյանը։ Հաջորդ նիստին կընտրեն հանձնաժողովի նախագահին ու փոխնախագահին։ Գևորգ Կոստանյանն առաջարկեց, որ հանձնաժողովի անդամները մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ ներկայացնեն, թե աշխատանքային ի՞նչ մեխանիզմով են աշխատելու, պատկան մարմիններից ո՞ւմ են հրավիրելու։ Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մյուս չորեքշաբթի։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
