«Մենք մեղավոր չենք, որ ԲՀԿ-ն է այդ խախտումներ կատարողը». Դանիել Իոաննիսյան
![]() 329 Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 12:30 «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ԲՀԿ-ի հնչեցրած հայտարարությունը, թե արշավ է իրականացվում կուսակցության դեմ, ասել է. «Մենք բացահայտում ենք այն ուժերի կատարած խախտումները, որոնք խախտում են կատարում: Եթե ինչ-որ կուսակցություն խախտում չի կատարում, ապա, բնականաբար, մենք այդ կուսակցության կատարած խախտումը չենք կարող բացահայտել: Մենք մեղավոր չենք, որ ԲՀԿ-ն է այդ խախտումներ կատարողը և մենք բնականաբար չենք կարող դա հասարակությունից գաղտնի պահել: Այդ խախտումների գաղտնի պահելը անընդունելի է և չի կարելի նման բան անել: Մենք հրապարակում ենք այն, ինչ տեսնում ենք: Երբ իրենց մասին ապատեղեկատվություն էր տարածվում (Ազատություն ռադիոկայանը 2015թ-ին տեսանյութ էր տարածում, որտեղ ցույց էր տրվում ընտրակաշառք բաժանվելը և ներկայացվում էր, որ դա հիմա է արվում) մենք բարձրաձայնեցինք, որ ԲՀԿ-ի մասին ապատեղեկատվություն է տարածվում: Մեզ համար տարբերություն չկա, թե ով է անում կամ ում դեմ է անում. մեր խնդիրն օրինականության պահելն ու պաշտպանելն է և հասարակությանն իրազեկելը, ինչպես նաև ապատեղեկատվությունը նվազեցնելը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
