«Համոզիչ հաղթանակ». միջազգային լրատվամիջոցները՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին
![]() 385 Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 10:30 Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հայտնվել են միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշինքը հաղթեց Երևանի ավագանու ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,06%-ը»,- գրում է РИА Новости գործակալությունը: Գործակալությունը հիշեցնում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքեց պաշտոնը հուլիսի 9-ին՝ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներից հետո: «Նախկին քաղաքապետին մեղադրում էին ոչ արդյունավետ կառավարման համար: Բացի այդ, համացանցում հայտնվեցին նրա խոշոր կարողության մասին տեսագրությունները»,- հավելում է ռուսական լրատվամիջոցը: Ռուսական մեկ այլ՝ Коммерсант պարբերականը, գրում է, որ «ՀՀ վարչապետի կողմից աջակցվող թեկնածուի՝ հումորիստ Հայկ Մարությանի հաղթանակն ակնհայտ էր գրեթե սկզբից»: «Այս ընտրությունները կարևոր քաղաքական նշանակություն ունեն ժողովրդի, ՀՀ քաղաքացու համար, քանի որ այդ ընտրություններով նրանք հաստատում ենք այն հաղթանակը, որը տոնեցին Հանրապետության հրապարակում»,- նշում է պարբերականը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքը: Кавказский узел-ը ներկայացնում է ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների նախնական տվյալները: «Համոզիչ հաղթանակ տարավ «Իմ քայլը» դաշինքը՝ դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանի գլխավորությամբ»,- իր հերթին, գրում է Deutsche Welle-ն՝ ընդգծելով, որ ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: «Այժմ սպասվում են խորհրդարանական ընտրություններ»,- հավելում է պարբերականը: «Հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները: Դիտորդներն այդ ընտրությունները քննություն համարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Փաշինյանը, ով ճանաչված է հակակոռուպցիոն և տնտեսական բարեփոխումների իր դիրքորոշմամբ, դեռևս պայքարում է նախկինում իշխող՝ Հանրապետական կուսակցության դեմ: Ընտրություններից առաջ նա քաղաքացիներին կոչ արեց քվեարկել իր դաշնակիցների համար»,- ասվում է Երևանի ավագանու ընտրությունների մասին պատմող Al Jazeera-ի հոդվածում: Հոդվածում ասվում է նաև, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը չէր մասնակցում ընտրություններին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
