«Երևանի ղեկավարի թիմում չպետք է լինեն քաղաքի մասին պատկերացում չունեցողներ». Աշոտ Ասատրյան
![]() 570 Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 17:30 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի նոր քաղաքապետը և իր թիմը պետք է առանձնահատուկ սիրեն Երևանի ամեն միլիմետրը, մարդիկ պետք է հասկանան, որ Երևանը միայն կենտրոնի մի քանի փաբոտ և ակումբային փողոցները չեն. Երևանն իրականում շատ ավելի մեծ հասկացողություն է, քան ամենահասարակ փողոցներն ու դրանց վրայի շինությունները։ Երևանցին Երևանին պետք է վերաբերի ոչ թե քաղաքի, այլ մարդու, ում անչափ սիրում է ու ում համար սիրտը իրոք ցավում է։ Երևանի ղեկավարի թիմում չպետք է լինեն մարդիկ, ովքեʹր ամենափոքր պատկերացումները չունեն այս քաղաքի մասին, ովքեʹր Երևանի ծայրամասերից չեն եկել, ովքեʹր սահմանափակվում են միայն Օպերայով և Հյուսիսային պողոտայով։ Նոր քաղաքապետը գրեթե բոլորի մոտ ընկալվում է դրական կերպարով՝ որպես ուրախ և խելացի մարդ: Հույս ունեմ՝ ապագայում Երևանի քաղաքապետարանի ամեն անդամին ընտրելուց չի մոռանա, որ երևանցիները իրեն սիրում են ու հատուկ ուշադրություն կդարձնի ամեն մեկին, որպեսզի բոլորով սիրեն մեր քաղաքը։ Չգիտեմ՝ ինչով է ավել, ինչով է պակաս Երևանը բոլոր մյուս քաղաքներից, բայց այս քաղաքը չսիրելն անհնար է ու չսիրելով նրա համար աշխատելը հանցագործություն է։ Քաղաքապետին մաղթում եմ հաջողություն, քանի որ իր հաջողությունը ուղղակի կապված է ու ազդում է մեզ վրա։ Երևանին էլ մաղթում եմ համբերություն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
